«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանի հոր բողոքը բավարարվել է

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանի հոր բողոքը բավարարվել է

Wed, 08 Apr 2026 08:00:19 +0400


Անցած ամռանը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատարան էր դիմել եւ հաղթել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին:

Հիշեցնենք, որ Ավինյանի հայրը «համբալ» էր անվանել «Օպել» վարողներին, եւ ավագանու անդամ Իսկանդարյանը դիմել էր դատարան: Նրա հայցը դատարանը բավարարել էր մասնակիորեն՝ 500 հազար դրամի փոխհատուցման պահանջից 250 հազարն էր բավարարել։ Ապա Ավինյանի հայրն առաջին ատյանի որոշումը բողոքարկել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան:

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ամիսներ տեւած դատաքննությունից հետո, օրեր առաջ վերաքննիչը՝ դատավոր Նարեկ Գաբրիելյանի նախագահությամբ, ամբողջությամբ բավարարել է քաղաքապետի հոր բողոքը: Վճիռն ամբողջությամբ բեկանել է եւ ամբողջությամբ մերժել Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ Արմեն Ավինյանի։

Ստացվում է, որ «կարմիր գծերի գումարը պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ` իրա գեղի Opel-ով» արտահայտությունը վերաքննիչ դատարանը խրախուսում է եւ գտնում, որ այստեղ որեւէ վիրավորական արտահայտություն չկա։ Սա առաջին դեպքը չէ, որ առաջին ատյանի դատարանի որոշումները վերադաս դատարանները բեկանում են` հօգուտ իշխանությունների:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բելլա և Ջիջի Հադիդների 78-ամյա հայրն ամուսնանում է 43-ամյա ռուս մոդելի հետ

Բելլա և Ջիջի Հադիդների 78-ամյա հայրն ամուսնանում է 43-ամյա ռուս մոդելի հետ Wed, 18 Nov…

8 րոպե ago

Պակիստանի քաղաքացուն դատապարտել են 27,5 տարվա ազատազրկման

Պակիստանի քաղաքացուն դատապարտել են 27,5 տարվա ազատազրկման Wed, 18 Nov 2026 22:05:34 +0400 Պակիստանի քաղաքացի…

11 րոպե ago

Բրեդ Փիթը հիանում է Ռոբերտ Փաթինսոնով

Բրեդ Փիթը հիանում է Ռոբերտ Փաթինսոնով Wed, 18 Nov 2026 22:00:08 +0400 Բրեդ Փիթը ասել…

17 րոպե ago

Իսրայելը չի հեռանա Սիրիայից, Լիբանանից և Գազայից՝ մինչև սպառնալիքների վերացումը

Իսրայելը չի հեռանա Սիրիայից, Լիբանանից և Գազայից՝ մինչև սպառնալիքների վերացումը Wed, 18 Nov 2026 21:51:45…

25 րոպե ago

Ուզում եք Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է` ոչ

Ուզում եք Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է` ոչ…

32 րոպե ago

Ինչքան Սահմանադրությունը չընդունվի, մենք էդքան իշխանության ենք մնալու

Ինչքան Սահմանադրությունը չընդունվի, մենք էդքան իշխանության ենք մնալու Wed, 18 Nov 2026 21:31:20 +0400 Latest…

46 րոպե ago