Հինգշաբթի , 9 Հուլիսի 2026

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանի հոր բողոքը բավարարվել է

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանի հոր բողոքը բավարարվել է

Wed, 08 Apr 2026 08:00:19 +0400


Անցած ամռանը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատարան էր դիմել եւ հաղթել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին:

Հիշեցնենք, որ Ավինյանի հայրը «համբալ» էր անվանել «Օպել» վարողներին, եւ ավագանու անդամ Իսկանդարյանը դիմել էր դատարան: Նրա հայցը դատարանը բավարարել էր մասնակիորեն՝ 500 հազար դրամի փոխհատուցման պահանջից 250 հազարն էր բավարարել։ Ապա Ավինյանի հայրն առաջին ատյանի որոշումը բողոքարկել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան:

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ամիսներ տեւած դատաքննությունից հետո, օրեր առաջ վերաքննիչը՝ դատավոր Նարեկ Գաբրիելյանի նախագահությամբ, ամբողջությամբ բավարարել է քաղաքապետի հոր բողոքը: Վճիռն ամբողջությամբ բեկանել է եւ ամբողջությամբ մերժել Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ Արմեն Ավինյանի։

Ստացվում է, որ «կարմիր գծերի գումարը պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ` իրա գեղի Opel-ով» արտահայտությունը վերաքննիչ դատարանը խրախուսում է եւ գտնում, որ այստեղ որեւէ վիրավորական արտահայտություն չկա։ Սա առաջին դեպքը չէ, որ առաջին ատյանի դատարանի որոշումները վերադաս դատարանները բեկանում են` հօգուտ իշխանությունների:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Պահանջում են ԾԻԳ-ից բռնագանձել 4 միլիոն դրամ

«Հրապարակ». Պահանջում են ԾԻԳ-ից բռնագանձել 4 միլիոն դրամ Tue, 07 Jul 2026 13:15:09 +0400 «Էյչ …