Թրամփը ձախողվե՞ց․ Իրանում պնդում են ԱՄՆ-ին հաղթելու մասին

Թրամփը ձախողվե՞ց․ Իրանում պնդում են ԱՄՆ-ին հաղթելու մասին

Wed, 08 Apr 2026 09:30:24 +0400


Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հայտարարել են ԱՄՆ-ի հետ հակամարտությունում հաղթանակի մասին, քանի որ Թեհրանը ստիպել է ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետից բաղկացած ծրագիրը:

Հայտնի է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին, դրանք կտևեն երկու շաբաթ, այդ ընթացքում կսահմանվի հրադադարի ռեժիմ։

«Միացյալ Նահանգները ստիպված է եղել ընդունել Իրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է ՝ չհարձակման հիմնարար պարտավորություն, Հորմուզի նեղուցի նկատմամբ իրանական վերահսկողության պահպանում, ուրանի հարստացման համաձայնություն, բոլոր առաջնային և երկրորդային պատժամիջոցների չեղարկում, ՄԱԿ – ի Անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերի գործողության դադարեցում, Իրանին փոխհատուցման վճարում, տարածաշրջանից ամերիկյան ռազմական ուժերի դուրսբերում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում ՝ Լիբանանում իսլամական դիմադրության դեմ», – ասված է հայտարարության մեջ։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ եթե Իրանի վրա հարձակումները դադարեցվեն, երկրի զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները։ Երկու շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի անվտանգ անցում Հորմուզի նեղուցով՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները:

Հիշեցնենք, ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ընդառաջ գնալով Պակիստանի վարչապետի խնդրանքին, համաձայնել է երկշաբաթյա հրադադար հաստատել Իրանի հետ։ Իսրայելը ևս համաձայնել է՝ խոստանալով դադարեցնել Իրանի դեմ հարձակումները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Էրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիա

Էրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիա Wed, 28 Oct 2026 14:30:46 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ…

8 րոպե ago

Տուգանքով միս չի արտադրվում, կողպեքով գյուղացու հոգսը չի նվազում

Տուգանքով միս չի արտադրվում, կողպեքով գյուղացու հոգսը չի նվազում Wed, 28 Oct 2026 14:15:00 +0400…

24 րոպե ago

Սարիկ Մինասյանին ստիպե՞լ են, որ ՀՀԿ-ին անդամակցի

Սարիկ Մինասյանին ստիպե՞լ են, որ ՀՀԿ-ին անդամակցի Wed, 28 Oct 2026 14:05:33 +0400 Latest news…

33 րոպե ago

Թուրքիայում ևս մեկ անձ է ձերբակալվել Ալիևին «վիրավորելու» համար

Թուրքիայում ևս մեկ անձ է ձերբակալվել Ալիևին «վիրավորելու» համար Wed, 28 Oct 2026 14:00:16 +0400…

38 րոպե ago

Ես Դավիթ Առուշանյանի փոխարեն լինեի` կվիրավորվեի

Ես Դավիթ Առուշանյանի փոխարեն լինեի` կվիրավորվեի Wed, 28 Oct 2026 13:53:17 +0400 Latest news from…

45 րոպե ago

Սպանելուց բացի ինձ հետ ամեն ինչ արել են

Սպանելուց բացի ինձ հետ ամեն ինչ արել են Wed, 28 Oct 2026 13:51:57 +0400 Latest…

47 րոպե ago