Իսրայելն ընդունել է Իրանի մասով Թրամփի առաջարկը, իսկ Լիբանա՞նը․ հայտարարություն

Իսրայելն ընդունել է Իրանի մասով Թրամփի առաջարկը, իսկ Լիբանա՞նը․ հայտարարություն

Wed, 08 Apr 2026 10:00:10 +0400


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում հայտնել է Իսրայելի կողմից Իրանի հետ հրադադարի համաձայնագրի պահպանման մասին։

«Իսրայելը աջակցում է նախագահ Թրամփի որոշմանը՝ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարվածները, եթե Իրանը անհապաղ բացի նեղուցները և դադարեցնի Միացյալ Նահանգների, Իսրայելի և տարածաշրջանի երկրների վրա բոլոր հարձակումները։ Իսրայելը նաև աջակցում է ԱՄՆ ջանքերին՝ ապահովելու համար, որ Իրանը այլևս միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք չներկայացնի Միացյալ Նահանգների, Իսրայելի, Իրանի արաբ հարևանների և աշխարհի համար։ Միացյալ Նահանգները Իսրայելին հայտնել է իր հանձնառությունը՝ առաջիկա բանակցություններում հասնելու այս նպատակներին, որոնք կիսում են Միացյալ Նահանգները, Իսրայելը և Իսրայելի տարածաշրջանային դաշնակիցները։ Երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա», – ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

Իրանական կողմն ավելի վաղ հայտարարել էր, թե ԱՄՆ-ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: Ի դեպ, այս ընթացքում Լիբանանի վրա իսրայելական հարձակումները շարունակվում են: Ինչպես հաղորդում է Ալ Հադաթ հեռուստաալիքը, հրեական պետության պաշտպանության բանակը Լիբանանի հարավում հարվածել է շտապօգնության մեքենային, որի հետևանքով զոհվել է 4 մարդ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել

«Հրապարակ»․ ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել Wed, 12 Aug 2026 08:15:23 +0400 ՔՊ տիկնայք…

22 րոպե ago

«Հրապարակ»․ Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը

«Հրապարակ»․ Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը Wed, 12 Aug 2026 08:10:23 +0400 Արդեն երկու օր…

27 րոպե ago

«Հրապարակ»․ ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա

«Հրապարակ»․ ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա Wed, 12 Aug 2026 08:05:28 +0400 Նախկինում…

32 րոպե ago

«Հրապարակ»․ Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ

«Հրապարակ»․ Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ Wed, 12 Aug 2026 08:00:25 +0400 Մենք…

37 րոպե ago

Ի կատարումն դատարանի վճռի՝ հերքում

Ի կատարումն դատարանի վճռի՝ հերքում Wed, 12 Aug 2026 01:00:36 +0400 2025 թվականի մարտի 29-ին…

8 ժամ ago

Առաջին արաբական երկիրը, որը վերացրեց մահապատիժը

Առաջին արաբական երկիրը, որը վերացրեց մահապատիժը Wed, 12 Aug 2026 00:30:25 +0400 Լիբանանի խորհրդարանը քվեարկել…

8 ժամ ago