ԱՄՆ պատվիրակության հնարավոր կազմը՝ Իրանի հարցով բանակցություններում
Wed, 08 Apr 2026 11:30:48 +0400

Թրամփի վարչակազմը պատրաստվում է առաջիկա օրերին Իրանի հետ հնարավոր ուղիղ բանակցությունների, որոնց, հավանաբար, կմասնակցեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Բանակցությունները տեղի կունենան հայտարարված երկշաբաթյա հրադադարի ֆոնին։
Աղբյուրների համաձայն՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ Իսլամաբադում՝ Պակիստանի միջնորդությամբ։ Սպիտակ տունը պարզաբանել է, որ այս ձևաչափի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել և կհայտարարվի առանձին։
Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան ապրիլի 10-ին՝ Իսլամաբադում։
CNN-ի աղբյուրները ընդգծել են, որ հանդիպման հավանականությունը մեծացել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև ժամանակավոր հրադադարի վերաբերյալ համաձայնագրից հետո։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր