Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Իրանում պայթյուններ են լսվել հայտարարված հրադադարից հետո․ ի՞նչ է եղել

Իրանում պայթյուններ են լսվել հայտարարված հրադադարից հետո․ ի՞նչ է եղել

Wed, 08 Apr 2026 14:07:37 +0400


Հայտարարված հրադադարից հետո Իրանի Լավան կղզու նավթավերամշակման գործարանում մի քանի պայթյուն է որոտացել։

Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը։

Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։

Իսրայելը ևս համաձայնել է հրադադարին, իսկ ժամեր առաջ այդ երկրի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանին հարվածները դադարեցնելու մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը խոստանում է՝ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի

Թրամփը խոստանում է՝ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի Wed, 21 Oct 2026 10:00:28 +0400 ԱՄՆ …