Տրագիկոմեդիան իր մեջ բազմաթիվ շերտեր էր պարունակում

Տրագիկոմեդիան իր մեջ բազմաթիվ շերտեր էր պարունակում

Wed, 08 Apr 2026 12:08:29 +0400


ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում նախօրեին գրանցված տրագիկոմեդիան իր մեջ բազմաթիվ շերտեր էր պարունակում՝ ներիշխանական սուր դիմակայությունից մինչև բանակի ներսում առկա խորը խնդիրներ: Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությունը չի հանդուրժում իր այն յուրայիններին, ովքեր խոսում են իշխող ռեժիմի ձախողումների, տարբեր ուղղություններում բացասական դինամիկայի և սրացող իրավիճակի մասին։

Միակ բանը, որն արեց ՊՆ-ն, ազդանշան ուղարկելն էր, որ ՔՊ-ական պատգամավորը գաղտնի տեղեկություններ է շոշափում՝ հասկացնելով, որ բանակի խորքային խնդիրների բարձրաձայնումը վերջինիս իրավական պատասխանատվության դաշտ կբերի», -նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով