1 տուփ խմիչք ու «զակուսկի»․ ինչ են նվիրել Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը՝ ՌԴ-ում
Wed, 08 Apr 2026 12:25:54 +0400

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել ապրիլի 1-ին։ Այցի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ այցից հետո ԱԳՆ պետական արարողակարգային ծառայության պետ Գագիկ Վանոյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հաշվառման է ներկայացրել փայտե տուփ, որը իր մեջ պարունակում է 3 շիշ գինի, 1 շիշ օղի, 1 շիշ կոնյակ, 4 տուփ պանրի տեսականի, 3 հատ երշիկի տեսականի, 1 հատ պաշտետ, 3 տուփ ծխեցված ձկան տեսականի, 1 ապակյա տարակրաբի ձողիկներ, 1 ապակյա տարա կարմիր ձկնկիթ և 1 տարա սև ձկնկիթ։
Նվերը հանձնել է ՌԴ նախագահի արարողակարգի ղեկավար Վլադիսլավ Կիտաևը։ Ընդհանուր սեթի արժեքը կազմել է 336 հազար 500 դրամ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր