Մխիթարյանի հուզիչ խոսքերը Լուչեսկուի մասին

Մխիթարյանի հուզիչ խոսքերը Լուչեսկուի մասին

Wed, 08 Apr 2026 13:15:53 +0400


Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հուզիչ գրառում է կատարել՝ նվիրված ռումինացի անվանի մարզիչ Միրչա Լուչեսկուի հիշատակին,որը երեկ մահացել է:

Մխիթարյանը սոցիալական ցանցերում կիսվել է իր մտքերով՝ ընդգծելով Լուչեսկուի կարևոր դերը իր կարիերայում։ Նրա խոսքով՝ հենց Լուչեսկուն էր այն առաջին մարզիչներից մեկը, ով իրեն հնարավորություն տվեց զարգանալ և սկսել միջազգային կարիերան։

Հայ ֆուտբոլիստը նշել է, որ միշտ երախտապարտ կլինի այդ հնարավորության համար՝ ընդգծելով, որ մանկուց երազել է նման ուղի անցնելու մասին։ Նա նաև առանձնացրել է մարզչի վստահությունը, առաջնորդությունը և այն մեծ ազդեցությունը, որը Լուչեսկուն ունեցել է իր՝ որպես խաղացողի և մարդու ձևավորման վրա։

Մխիթարյանը իր խոսքում նշել է, որ ֆուտբոլը կորցրել է իսկական ջենթլմենի և խաղի տեսլական ունեցող մեծ մասնագետի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արդեն մեկ տարի է՝ օնգում են Փաշինյանին այդ գործում

Արդեն մեկ տարի է՝ օնգում են Փաշինյանին այդ գործում Thu, 09 Jul 2026 17:30:53 +0400…

4 րոպե ago

Էրդողանն ատրճանակներ է նվիրել եվրոպացի առաջնորդներին․ ոմանք հրաժարվել են

Էրդողանն ատրճանակներ է նվիրել եվրոպացի առաջնորդներին․ ոմանք հրաժարվել են Thu, 09 Jul 2026 17:30:31 +0400…

5 րոպե ago

Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի Ս․ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններին

Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի Ս․ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններին Thu,…

19 րոպե ago

Իտալիան վտարում է ՌԴ դեսպանատան ռազմական կցորդներին․ սկանդալ

Իտալիան վտարում է ՌԴ դեսպանատան ռազմական կցորդներին․ սկանդալ Thu, 09 Jul 2026 17:00:39 +0400 Իտալիան…

34 րոպե ago

«Հելսինկյան ասոցիացիան»` Նինա Կարապետյանցի անդամակցության դադարեցման մասին

«Հելսինկյան ասոցիացիան»` Նինա Կարապետյանցի անդամակցության դադարեցման մասին Thu, 09 Jul 2026 16:52:32 +0400 «Հելսինկյան ասոցիացիա»…

43 րոպե ago

«Մենք հպարտ ենք մեր պապիկով»

«Մենք հպարտ ենք մեր պապիկով» Thu, 09 Jul 2026 16:45:44 +0400 Կարդում եմ Գագիկ Ծառուկյանի…

49 րոպե ago