Մի շարք երկրներ պնդում են՝ Իրանը խախտել է հրադադարը

Մի շարք երկրներ պնդում են՝ Իրանը խախտել է հրադադարը

Wed, 08 Apr 2026 14:30:45 +0400


Բահրեյնում իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ՝ հրադադարի հայտարարումից մի քանի ժամ անց, հայտնել է թագավորության Ներքին գործերի նախարարությունը։

«Իրանական ագրեսիայի հետևանքով երկու քաղաքացի թեթև վնասվածքներ են ստացել, իսկ Սիտրա շրջանում մի քանի տներ վնասվել են բեկորներից՝ իրանական անօդաչու թռչող սարքի խափանման ժամանակ», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-Իրան հրադադարի ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ անց, պնդում է Բահրեյնի ՆԳՆ-ն։

Թեհրանը դեռևս չի մեկնաբանել այս մեղադրանքները։

Քուվեյթը ևս հայտնել է Իրանից հարձակումների ինտենսիվ ալիքի մասին, որը շարունակվում է արդեն մի քանի ժամ։

Երկրի հակաօդային պաշտպանությունը հետ է մղում հարվածները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների։

ԱՄԷ-ն իր հերթին հայտնել է հրթիռային սպառնալիքի մասին. հակաօդային պաշտպանության համակարգերը որսում են թիրախները, և հայտարարվել է տագնապ, պնդում է արաբական կողմը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հաղթեցինք Իրանին, նա էր հրադադար աղերսում»․ ամերիկյան ցինիզմ

«Հաղթեցինք Իրանին, նա էր հրադադար աղերսում»․ ամերիկյան ցինիզմ Wed, 08 Apr 2026 22:30:54 +0400 Մինչ…

16 րոպե ago

Նոր զարգացումներ. ո՞վ է հիմնական թեկնածուն

Նոր զարգացումներ. ո՞վ է հիմնական թեկնածուն Wed, 08 Apr 2026 22:15:28 +0400 Իտալիայի գործող չեմպիոն…

31 րոպե ago

Միացել եմ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Բաղդասարյան

Միացել եմ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Բաղդասարյան Wed, 08 Apr 2026 22:14:58 +0400…

32 րոպե ago

Նեթանյահուն Թրամփից «դաբրո» է ստացել ու հարվածել Լիբանանին․ հրադադարը խախտված է

Նեթանյահուն Թրամփից «դաբրո» է ստացել ու հարվածել Լիբանանին․ հրադադարը խախտված է Wed, 08 Apr 2026…

46 րոպե ago

Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան

Ընտրություններին իմ մասնակցության մասին Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ և ընկերներ,Վերջին օրերին ստացված բազմաթիվ հարցումների կապակցությամբ՝ հարկ…

49 րոպե ago

Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարը լուրջ վտանգի տակ է. Ոսկանյան

Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարը լուրջ վտանգի տակ է. Ոսկանյան Wed, 08 Apr 2026 21:48:25 +0400 «Իրան-ԱՄՆ…

58 րոպե ago