Երկուշաբթի , 17 Օգոստոսի 2026

Մի շարք երկրներ պնդում են՝ Իրանը խախտել է հրադադարը

Մի շարք երկրներ պնդում են՝ Իրանը խախտել է հրադադարը

Wed, 08 Apr 2026 14:30:45 +0400


Բահրեյնում իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ՝ հրադադարի հայտարարումից մի քանի ժամ անց, հայտնել է թագավորության Ներքին գործերի նախարարությունը։

«Իրանական ագրեսիայի հետևանքով երկու քաղաքացի թեթև վնասվածքներ են ստացել, իսկ Սիտրա շրջանում մի քանի տներ վնասվել են բեկորներից՝ իրանական անօդաչու թռչող սարքի խափանման ժամանակ», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-Իրան հրադադարի ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ անց, պնդում է Բահրեյնի ՆԳՆ-ն։

Թեհրանը դեռևս չի մեկնաբանել այս մեղադրանքները։

Քուվեյթը ևս հայտնել է Իրանից հարձակումների ինտենսիվ ալիքի մասին, որը շարունակվում է արդեն մի քանի ժամ։

Երկրի հակաօդային պաշտպանությունը հետ է մղում հարվածները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների։

ԱՄԷ-ն իր հերթին հայտնել է հրթիռային սպառնալիքի մասին. հակաօդային պաշտպանության համակարգերը որսում են թիրախները, և հայտարարվել է տագնապ, պնդում է արաբական կողմը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինձ համար ցավալի փաստն այն է, որ չկարողացա հրաժեշտ տալ երկնքի բաժին դարձած հորս

Ինձ համար ցավալի փաստն այն է, որ չկարողացա հրաժեշտ տալ երկնքի բաժին դարձած հորս Wed, …