Մի շարք երկրներ պնդում են՝ Իրանը խախտել է հրադադարը

Մի շարք երկրներ պնդում են՝ Իրանը խախտել է հրադադարը

Wed, 08 Apr 2026 14:30:45 +0400


Բահրեյնում իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ՝ հրադադարի հայտարարումից մի քանի ժամ անց, հայտնել է թագավորության Ներքին գործերի նախարարությունը։

«Իրանական ագրեսիայի հետևանքով երկու քաղաքացի թեթև վնասվածքներ են ստացել, իսկ Սիտրա շրջանում մի քանի տներ վնասվել են բեկորներից՝ իրանական անօդաչու թռչող սարքի խափանման ժամանակ», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-Իրան հրադադարի ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ անց, պնդում է Բահրեյնի ՆԳՆ-ն։

Թեհրանը դեռևս չի մեկնաբանել այս մեղադրանքները։

Քուվեյթը ևս հայտնել է Իրանից հարձակումների ինտենսիվ ալիքի մասին, որը շարունակվում է արդեն մի քանի ժամ։

Երկրի հակաօդային պաշտպանությունը հետ է մղում հարվածները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների։

ԱՄԷ-ն իր հերթին հայտնել է հրթիռային սպառնալիքի մասին. հակաօդային պաշտպանության համակարգերը որսում են թիրախները, և հայտարարվել է տագնապ, պնդում է արաբական կողմը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ցեխոտ կոշիկով եկար, փայլեցրածով կգնաս

Ցեխոտ կոշիկով եկար, փայլեցրածով կգնաս Fri, 23 Oct 2026 15:45:30 +0400 Հիշո՞ւմ եք 2018-ի քայլարշավը։…

7 րոպե ago

Նախապատրաստում են Թրամփ-Պուտին-Ծինփին հանդիպումը

Նախապատրաստում են Թրամփ-Պուտին-Ծինփին հանդիպումը Fri, 23 Oct 2026 15:30:21 +0400 Չինաստանն արդեն զբաղվում է Ռուսաստանի,…

22 րոպե ago

Սրանք մեզ բոլորիս ապուշի տեղ են դնում

Սրանք մեզ բոլորիս ապուշի տեղ են դնում Fri, 23 Oct 2026 15:15:34 +0400 Այնուամենայնիվ, և՛…

37 րոպե ago

Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել

Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել Fri, 23 Oct 2026 14:59:54 +0400 Latest news…

52 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Fri, 23 Oct 2026 14:45:25 +0400…

1 ժամ ago

Կիրակի օրը «Ուժեղ Հայաստանը» հաղթանակ է տանելու

Կիրակի օրը «Ուժեղ Հայաստանը» հաղթանակ է տանելու Fri, 23 Oct 2026 14:45:23 +0400 Latest news…

1 ժամ ago