Հայաստանի հետ հարաբերություններ, TRIPP. ի՞նչ է քննարկել Ալիևը ղազախ նախարարների հետ
Wed, 08 Apr 2026 14:23:35 +0400
Ապրիլի 8-ին նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևին և տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են համագործակցության և եղբայրության ոգով։
Ի թիվս այլնի, հանդիպման ընթացքում նշվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և TRIPP նախագծի դերը (որը կանցնի Հայաստանով) տարածաշրջանային համագործակցության և տրանսպորտային կապերի առումով։