Իսրայելի բանակը հայտնել է Իրանի դեմ հարվածները դադարեցնելու մասին
Wed, 08 Apr 2026 15:00:32 +0400
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ դադարեցրել է Իրանի ուղղությամբ հարվածները։ Այս մասին ասված է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ․ «Քաղաքական կազմի հրահանգների համաձայն՝ ՑԱԽԱԼ–ը դադարեցնում է Իրանի դեմ ռազմարշավի շրջանակում հասցվող հարվածները։ Իսրայելի բանակը պաշտպանության բարձր պատրաստվածության վիճակում է՝ ցանկացած խախտմանը պատասխանելու պատրաստ»։
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։
Ավելի վաղ գրել ենք, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության համաձայն, Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։