Իսրայելի բանակը հայտնել է Իրանի դեմ հարվածները դադարեցնելու մասին

Իսրայելի բանակը հայտնել է Իրանի դեմ հարվածները դադարեցնելու մասին

Wed, 08 Apr 2026 15:00:32 +0400


Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ դադարեցրել է Իրանի ուղղությամբ հարվածները։ Այս մասին ասված է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ․ «Քաղաքական կազմի հրահանգների համաձայն՝ ՑԱԽԱԼ–ը դադարեցնում է Իրանի դեմ ռազմարշավի շրջանակում հասցվող հարվածները։ Իսրայելի բանակը պաշտպանության բարձր պատրաստվածության վիճակում է՝ ցանկացած խախտմանը պատասխանելու պատրաստ»։

Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։

Ավելի վաղ գրել ենք, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության համաձայն, Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը կալանավորումը դարձրել է պատժիչ գործիք՝ իր քաղաքական ընդդիմախոսներին կոտրելու նպատակով

Փաշինյանը կալանավորումը դարձրել է պատժիչ գործիք՝ իր քաղաքական ընդդիմախոսներին կոտրելու նպատակով Mon, 16 Nov 2026…

11 րոպե ago

Ադրբեջանում ձերբակալել են Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին

Ադրբեջանում ձերբակալել են Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին Mon, 16 Nov 2026 18:02:50 +0400 Բաքվում…

13 րոպե ago

Սիլվան Նոբելյան մրցանակ է ուզում ստանալ

Սիլվան Նոբելյան մրցանակ է ուզում ստանալ Mon, 16 Nov 2026 18:00:19 +0400 Բրազիլիայի նախագահ Լուիս…

16 րոպե ago

Բագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավար

Բագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավար Mon, 16 Nov 2026 17:54:34 +0400…

22 րոպե ago

«Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը»․ Արտակ Զաքարյան

«Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը»․ Արտակ Զաքարյան Mon, 16 Nov 2026 17:45:33 +0400 ՀՀԿ…

31 րոպե ago

Մանրամասներ՝ Պուտին, Թրամփ և Սի Ծինփին հանդիպումից

Մանրամասներ՝ Պուտին, Թրամփ և Սի Ծինփին հանդիպումից Mon, 16 Nov 2026 17:30:53 +0400 Ռուսաստանը, Չինաստանը…

45 րոպե ago