Շուտափույթ լուծում․ հրավիրվում է ՊԵԿ-ի ուշադրությունը

Շուտափույթ լուծում․ հրավիրվում է ՊԵԿ-ի ուշադրությունը

Wed, 08 Apr 2026 18:05:35 +0400


Ավտոներկրողներն ահազանգում են, որ արդեն երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները։ Այս մասին գրել է Գառնիկ Դանիելյանը.

«Որպես պատճառաբանություն բերվում է փաստաթղթերի անհամապատասխանելիությունը։ Բանն այն է, որ ԱՄՆ-ից ներկրվող որոշ մեքենաների փաստաթղթերում առկա է մետաղաջարդոն մակնշումը, ինչն էլ մաքսայինի աշխատակիցները գնահատում են խոչընդոտ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծում իրականացնելու համար։

Մինչդեռ, նախկինում նման տեսակի փաստաթղթերը երբևէ խնդիր չեն առաջացրել նույն մաքսավորների շրջանում։ Եթե անգամ կա ներքին որոշում, ինչու՞ նախապես չեն տեղեկացվել ներմուծողները։

Այսպիսի անհասկանալի դիրքորոշման հետևանքով այս պահին 14-15 ավտոմեքենա շարունակում է մնալ մաքսատանը։

ՀՀ ՊԵԿ-ի ուշադրությունը հրավիրում եմ խնդրի շուրջ՝ ակնկալելով պարզաբանում և շուտափույթ լուծում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԱԾ֊ի ուղղությամբ տղամարդը «Մոլոտովի կոկտեյլ» էր նետել` ուշադրություն գրավելու համար

ԱԱԾ֊ի ուղղությամբ տղամարդը «Մոլոտովի կոկտեյլ» էր նետել` ուշադրություն գրավելու համար Sat, 28 Mar 2026 14:15:30 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով