Իրանը հաշվում է պատերազմի հետեւանքով կրած վնասները
Wed, 08 Apr 2026 19:30:17 +0400

Իրանում սկսել են հաշվել այն վնասները, որոնք երկիրը կրել է ամերիկա-իսրայելական տանդեմի կողմից Իսլամական Հանրապետության դեմ իրականացված վերջին ռազմական գործողության ընթացքում։ Համաձայն Fars լրատվական գործակալության, բոլոր վնասները հատուցվելու են Ազգային ներդրումային հիմնադրամից, որը ստեղծվելու է առաջիկայում։ Բացի այդ, երկրի հետպատերազմական վերականգնմանը կուղղվեն վճարների մի մասը, որը Թեհրանը մտադիր է գանձել՝ Հորմուզի նեղուցով նավագնացության համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնվել է երկկողմանի երկշաբաթյա հրադադար հաստատել Իրանի հետ։ Իսրայելը աջակցել է այս որոշմանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր