Կաթողիկոսն ընդունել է Հայր Թոմաս Շվարցի գլխավորած պատվիրակությանը

Կաթողիկոսն ընդունել է Հայր Թոմաս Շվարցի գլխավորած պատվիրակությանը

Wed, 08 Apr 2026 20:13:49 +0400


Ապրիլի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Հայր Թոմաս Շվարցի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին եվրոպական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը Հայր Թոմաս Շվարցը Նորին Սրբությանը ներկայացրեց պատվիրակության անդամներին՝ ընդգծելով, որ վերջիններս Հայաստան են ժամանել՝ տեղում ծանոթանալու երկրում առկա իրավիճակին և եկեղեցական ու հասարակական կյանքի ներկա իրողություններին։

Վեհափառ Հայրապետը ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ անդրադարձավ Հայոց Եկեղեցու՝ հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարությանը, արձանագրեց, որ պատմության ամենադժվար պահերին Եկեղեցին իր հոգեխնամ և ազգապահպան առաքելությամբ առաջնորդել է ազգին հավատով և հույսով դիմագրավելու բոլոր մարտահրավերներին։ Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև Հայաստանում և տարածաշրջանում առկա մարտահրավերներին ու զարգացումներին։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցի-պետություն հարաբերություններին, Հայաստանյայց Առաքելական և Քույր Եկեղեցիների փոխհարաբերություններին, ինչպես նաև տեղահանված արցախահայերին ուղղված Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչում են մեղադրում Լպուտյանին. նոր մանրամասներ

Ինչում են մեղադրում Լպուտյանին. նոր մանրամասներ Sat, 18 Apr 2026 13:26:00 +0400 Ինչպես արդեն հայտնել…

24 րոպե ago

Առանց հիմնավորման Գորիսում փակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող գազալցակայանը

Առանց հիմնավորման Գորիսում փակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող գազալցակայանը Sat, 18 Apr…

33 րոպե ago

Շուն֊շանգյալը Նիկոլ Փաշինյանին է բնութագրում

Շուն֊շանգյալը Նիկոլ Փաշինյանին է բնութագրում Sat, 18 Apr 2026 13:13:28 +0400 Latest news from Secure…

36 րոպե ago

Իրանում զգուշացրել են՝ Արաղչիին կարող են «պատժել»

Իրանում զգուշացրել են՝ Արաղչիին կարող են «պատժել» Sat, 18 Apr 2026 13:00:27 +0400 Իրանի խորհրդարանի…

49 րոպե ago

«Պայքար, պայքար մինչև վերջ», գնում ենք կռվի. Լեւոն Զուրաբյան

«Պայքար, պայքար մինչև վերջ», գնում ենք կռվի. Լեւոն Զուրաբյան Sat, 18 Apr 2026 12:51:12 +0400…

58 րոպե ago

«Հրապարակ»․ Ամենամեծ վտանգը ներքին պառակտումն է, որ բերում է այս իշխանությունը

«Հրապարակ»․ Ամենամեծ վտանգը ներքին պառակտումն է, որ բերում է այս իշխանությունը Sat, 18 Apr 2026…

1 ժամ ago