Չորեքշաբթի , 8 Ապրիլի 2026

Հակասական պնդումներ՝ ԱՄՆ-ից և Թեհրանից․ ո՞վ ում պայմաններով է բանակցում

Հակասական պնդումներ՝ ԱՄՆ-ից և Թեհրանից․ ո՞վ ում պայմաններով է բանակցում

Wed, 08 Apr 2026 20:30:00 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իրանը կարող են ստեղծել «համատեղ ձեռնարկություն»՝ Հորմուզի նեղուցը պաշտպանելու համար։

«Մենք մտածում ենք դա համատեղ ձեռնարկություն դարձնելու մասին… Դա հրաշալի է», – նրա խոսքերն է մեջբերել ABC News-ը։

Միաժամանակ նա սպառնացել է ապրիլի 8-ից 50% մաքսատուրքեր սահմանել Իրանին զենք մատակարարող երկրների վրա։ Ամերիկացի առաջնորդը այս մասին հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում․ «Իրանին ռազմական զենք մատակարարող ցանկացած երկիր անմիջապես կենթարկվի Միացյալ Նահանգներին վաճառվող բոլոր ապրանքների վրա 50% մաքսատուրքի, որը ուժի մեջ կմտնի այսօրվանից։ Բացառություններ չեն լինի»։

Թրամփը նաև պնդել է, որ Իրանը ուրան չի հարստացնի։ Նրա խոսքով, Վաշինգտոնը կաշխատի Թեհրանի հետ՝ ուրանի պաշարները միջուկային օբյեկտներից հեռացնելու համար։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի բանակցությունների շրջանակներում Միացյալ Նահանգները քննարկում է Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցների և մաքսատուրքերի մեղմացման հնարավորությունը։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է՝ Իրանի իշխանությունները արդեն հաստատել են ԱՄՆ-ի կողմից նախկինում ներկայացված հրադադարի ծրագրի 15 կետերի մեծ մասը։

Մինչդեռ, ըստ Թեհրանի, ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին նախանշված Իրան-ԱՄՆ բանակցությունները հիմնված են Իրանի 10 կետից բաղկացած առաջարկի վրա, այլ ոչ թե՝ ԱՄՆ-ի։

Հիշեցնենք, ԱՄՆ-ն և Իրանը, ինչպես սպասվում է, բանակցությունների առաջին փուլը կանցկացնեն ապրիլի 10-ին՝ Պակիստանի Իսլամաբադ քաղաքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վենսը փակագծեր է բացել․ ի՞նչ է ասել Թրամփը Իրանի հետ բանակցելուց առաջ

Վենսը փակագծեր է բացել․ ի՞նչ է ասել Թրամփը Իրանի հետ բանակցելուց առաջ Wed, 08 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով