«Մերկ ձեռքերով ոզնի բռնելու սպառնալիք»․Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին

«Մերկ ձեռքերով ոզնի բռնելու սպառնալիք»․Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին

Wed, 08 Apr 2026 21:05:25 +0400


Ռուսական կողմը շահագրգռված է, որ Հայաստանը վերականգնի իր լիարժեք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեությանը։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կա իրավաբանորեն ձևակերպված պայմանավորվածություն, անվանեք այն ինչպես կուզեք՝ ըմբռնում, որոշում, որն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Երևանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտականություններով։ Ինչպես բազմիցս ընդգծել ենք, այլ բան մենք չենք տեսնում», – նշել է նա։

Նրա խոսքով՝ ոչ ոք այլ որոշում չի կայացրել՝ չնայած մեծ թվով շահարկումներին, արտահոսքերին, «ինչ-որ վատաբանություններին» և այլն։ Զախարովան նաև մեկնաբանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ եթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի, Հայաստանը դուրս կգա և՛ ՀԱՊԿ-ից, և՛ ԵԱՏՄ-ից։

Զախարովան նման արտահայտությունները համեմատել է «մերկ ձեռքերով ոզնի բռնելու սպառնալիքի» հետ՝ ընդգծելով, որ հարկ չի համարում դրանք լուրջ ընդունել:

«Ես չեմ ցանկանում լրջորեն մեկնաբանել այն էմոցիոնալ քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք արդեն բազմաթիվ ոչ միանշանակ արտահայտություններ են արել, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի թեմայով։ Մենք նույնիսկ այսպիսի բան ենք լսել՝ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։ Չգիտեմ՝ ավարտվել է այդ գործընթացը, թե դեռ շարունակվում է», – ասել է Զախարովան։

Դիվանագետի խոսքով` նման հայտարարությունները լրացուցիչ գնահատականի կարիք չունեն, դրանք առաջին հերթին պետք է մեկնաբանեն Հայաստանի քաղաքացիները:

ՌԴ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաև Հայաստան մատակարարվող ռուսական գազին՝ հիշեցնելով, որ այդ հարցը քննարկվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ:
Նա հիշեցրեց, որ Հայաստանը ռուսական գազ է ստանում 177,5 դոլարով, մինչդեռ Եվրոպայում այն հասնում է 600 դոլարի՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե շահարկումների, այլ փաստացի տվյալների մասին է:

Հիշեցնենք` անցած շաբաթ՝ ապրիլի 1-ին, Մոսկվայում Պուտինն ու Փաշինյանը խոսեցին Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասին։

ՌԴ ղեկավարը շեշտեց, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունների հարցում պետք է վերջակետ դնել և առաջիկա ընտրությունների ֆոնին դա չդարձնել ներքաղաքական գործընթացների մաս:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել Sat, 07…

10 րոպե ago

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Sat, 07 Nov 2026 23:23:30 +0400 Իրանը…

32 րոպե ago

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը Sat, 07 Nov 2026 23:07:56 +0400 Հոսքային…

47 րոպե ago

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին Sat, 07 Nov 2026 23:00:55 +0400 Կիանու Ռիվզը պայմանավորվել է Lionsgate-ի հետ…

54 րոպե ago

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է Sat,…

1 ժամ ago

Մասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներին

Մասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներին Sat, 07 Nov…

1 ժամ ago