Ինքն է խզելու կապերը քո հետ, ասելու է՝ գնա ում ուզում ես փնտրի․ ես քո համար զապասկա չեմ․ Քոչարյան

Ինքն է խզելու կապերը քո հետ, ասելու է՝ գնա ում ուզում ես փնտրի․ ես քո համար զապասկա չեմ․ Քոչարյան

Wed, 08 Apr 2026 21:37:17 +0400


ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած վերջին այցին, հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր վտանգներին։

Ինչպես ասել է՝ այն ձևակերպումը, որը Հայաստանը տալիս է, վիրավորական է Ռուսաստանի համար։

«Ստացվում է հետևյալ կերպ՝ մենք գնում ենք դեպի Եվրոպա, որը իրատեսական որևէ հիմքեր չունի, բայց գնում ենք դեպի Եվրոպա։ Երբ հարմար կլինի մեզ համար, այն ժամանակ մենք այդ որոշումը կկայացնենք։ Հասկանում ենք, որ համատեղելի չի ԵԱՏՄ-ն և Եվրոմիությունը, հասկանում ենք, որ մի պահ դուրս ենք գալու, բայց դուք այդտեղ մնացեք, ոնց որ զապասկա եք էլի, երբ մենք որոշենք, այն ժամանակ էլ դուրս կգանք։

Ես կառաջարկեի, որ իմ ժողովուրդը հետևյալ մոդելը մի հատ փորձի պատկերավոր ստեղծել․ դու փոքր բիզնեսի տեր ես և քո բիզնեսը ուղղակի 90%-ով կախված է մի խոշոր բիզնեսի հետ, որը քեզանից մի 50 անգամ ավելի մեծ է, և դու միշտ այդ խոշոր բիզնեսին ասում ես՝ դե գիտես, ես հիմա քո հետ համագործակցում եմ այնքանով-ինչքանով, բայց հենց հարմար մի ուրիշ պարտնյոր գտնեմ, ես քո մոտից դուրս եմ գալու։ Եվ անընդհատ հրապարակային դու դրա մասին խոսում ես: Այդ խոշոր բիզնեսը ի՞նչ է անելու: Մի օր ասելու է՝ այ մարդ դու ո՞վ ես։ Ինքն է խզելու կապերը քո հետ, ասելու է՝ գնա ում ուզում ես փնտրի։ Ես քո համար զապասկա չեմ»,- նշել է նա։

Այնուհետև հավելել է, որ Նիկոլ Փաշինյանն իր սխալները փորձում է գցել Ռուսաստանի նախագահի գրպանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր հարված Փաշինյանի «դրամապանակներին»

Նոր հարված Փաշինյանի «դրամապանակներին» Tue, 14 Apr 2026 18:15:20 +0400 Փաշինյանը վստահեցնում է, որ Ռուսաստանի…

13 րոպե ago

Հարցաքննության է հրավիրվել նաև «Ուժեղ Հայաստանի» անդամ Վերժինե Ստեփանյանը

Հարցաքննության է հրավիրվել նաև «Ուժեղ Հայաստանի» անդամ Վերժինե Ստեփանյանը Tue, 14 Apr 2026 18:12:53 +0400…

15 րոպե ago

Սա մեր հաջողված հանրահավաքի հետևանքն է․ Գոհար Մելոյան

Սա մեր հաջողված հանրահավաքի հետևանքն է․ Գոհար Մելոյան Tue, 14 Apr 2026 18:12:11 +0400 Latest…

16 րոպե ago

Պեկինը Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու կարևոր առաջարկներ ունի

Պեկինը Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու կարևոր առաջարկներ ունի Tue, 14 Apr 2026 18:00:36 +0400 Չինաստանի…

28 րոպե ago

Ամբողջ գործիքակազմը կիրառում են, որպեսզի խոչընդոտեն մեր կուսակցությանը

Ամբողջ գործիքակազմը կիրառում են, որպեսզի խոչընդոտեն մեր կուսակցությանը Tue, 14 Apr 2026 17:59:10 +0400 Latest…

29 րոպե ago

Սա միանշանակ քաղաքական ռեպրեսիա է

Սա միանշանակ քաղաքական ռեպրեսիա է Tue, 14 Apr 2026 17:55:12 +0400 Latest news from Secure…

33 րոպե ago