Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան

Ընտրություններին իմ մասնակցության մասին

Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ և ընկերներ,
Վերջին օրերին ստացված բազմաթիվ հարցումների կապակցությամբ՝ հարկ եմ համարում հրապարակայնորեն հայտնել իմ դիրքորոշումը՝ կապված առաջիկա ընտրություններին իմ մասնակցության հետ։
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին՝ ո՛չ որևէ կուսակցության, ո՛չ էլ դաշինքի կազմում:
Իմ համոզմամբ՝ ընտրություններին մասնակցելը նշանակում է կա՛մ ունենալ արդեն իսկ ձևավորված խնդիրների արդյունավետ լուծումը, կա՛մ ամբողջությամբ համերաշխ լինել այլ թիմի առաջարկած ռազմավարության հետ։ Իրական քաղաքականությունը, սակայն, պարզապես գաղափար չէ. այն պահանջում է գաղափարական հիմքից մինչև ռեսուրսային ապահովվածություն ներառող ամբողջական համակարգ։
Ես խորքային պատկերացում ունեմ երկրի առջևծառացած մարտահրավերների և խնդիրների մասին։ Ընդ որում, ես տեսնում եմ ոչ միայն հետևանքները, այլև դրանք ծնող պատճառները՝ ժամանակի տարբեր կտրվածքներում։ Այդ մասին չխոսելը չի նշանակում չիմանալ կամ չճանաչել դրանք։
Այս փուլում բոլորը ներկայացնում են իրենց տեսլականները՝ ելնելով իրենց ընկալած խնդիրներից։ Ես իմ տեսլականը իմ իսկ թիմով և ռեսուրսներով իրագործելու հնարավորություն չունեմ, իսկ խնդիրները լուծելու իմ պատկերացումներին համապատասխանող այլընտրանքային բանաձև այս պահին չեմ տեսնում։ Սա չի նշանակում, թե ես եմ ճիշտ, իսկ մյուսները՝ սխալ։ Սա պարզապես վկայում է այն մասին, որ հարցերի և դրանց լուծումների շուրջ կան տարբեր ընկալումներ և մոտեցումներ։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում իմ ընդդիմադիր գործընկերներին և նրանց առաջարկներին։ Թող որ հաջողեն:
Հ.Գ. Հատուկ նրանց համար, ովքեր կփորձեն մեկնաբանել իմ քաղաքական օրակարգը. եթե իմ նպատակը, երազանքը կամ ամբիցիան լիներ պարզապես ԱԺ-ում հայտնվելը, ես հնարավորություն ունեի դա անելու։ Ես ունեցել եմ արժանապատիվ, հարգալից և ռեալիստիկ առաջարկներ և շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր գնահատել են ինձ ու նաև իմ մոտեցումը։
Ես շարունակելու եմ տարբեր ձևաչափերով իմ մասնակցությունը բերել քաղաքական և իրավական դաշտի վերլուծություններին ու քննարկումներին և ոչ միայն։
Արփինե Հովհաննիսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Պեկինը Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու կարևոր առաջարկներ ունի

Պեկինը Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու կարևոր առաջարկներ ունի Tue, 14 Apr 2026 18:00:36 +0400 Չինաստանի…

21 րոպե ago

Ամբողջ գործիքակազմը կիրառում են, որպեսզի խոչընդոտեն մեր կուսակցությանը

Ամբողջ գործիքակազմը կիրառում են, որպեսզի խոչընդոտեն մեր կուսակցությանը Tue, 14 Apr 2026 17:59:10 +0400 Latest…

22 րոպե ago

Սա միանշանակ քաղաքական ռեպրեսիա է

Սա միանշանակ քաղաքական ռեպրեսիա է Tue, 14 Apr 2026 17:55:12 +0400 Latest news from Secure…

26 րոպե ago

Օրբան եւ «Օրբան»

Օրբան եւ «Օրբան» Tue, 14 Apr 2026 17:45:11 +0400 Հունգարիայում Օրբանը պարտվեց: Ում պարտվեց՝ էական…

36 րոպե ago

Ինչպե՞ս են բերման ենթարկում Գոհար Ղումաշյանին․ տեսանյութ

Ինչպե՞ս են բերման ենթարկում Գոհար Ղումաշյանին․ տեսանյութ Tue, 14 Apr 2026 17:42:59 +0400 Քիչ առաջ…

38 րոպե ago

Մեծ Հանրահավաքից հետո Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը․ Նարեկ Կարապետյան

Մեծ Հանրահավաքից հետո Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը․ Նարեկ Կարապետյան Tue, 14 Apr 2026 17:38:49 +0400…

43 րոպե ago