Նոր զարգացումներ. ո՞վ է հիմնական թեկնածուն
Wed, 08 Apr 2026 22:15:28 +0400

Իտալիայի գործող չեմպիոն «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն համարվում է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն։ Թափուր պաշտոնը ձևավորվել է այն բանից հետո, երբ Ջենարո Գատուզոն հրաժարական է տվել։
Եթե Կոնտեի հետ բանակցությունները արդյունք չտան, Իտալիայի ֆուտբոլի ղեկավարությունը դիտարկում է նաև այլ տարբերակներ։ Հնարավոր թեկնածուների թվում են Ռոբերտո Մանչինին ու Մասիմիլիանո Ալեգրին:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը նախատեսված է հունիսի 22-ին, և հենց այդ գործընթացից հետո կկայացվի նաև ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման որոշումը։
Կոնտեի գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիս:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր