Հետախուզվողների են հայտնաբերել

Հետախուզվողների են հայտնաբերել

Wed, 08 Apr 2026 23:15:16 +0400


Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 6-ին Նոր Խարբերդի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 43-ամյա մի տղամարդ, որը 2025 թ. նոյեմբերի 20-ից Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

***
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 6-ին Արղության փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 37-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

***
Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 6-ին Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու, որը մարտի 23-ից հետախուզվում էր պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

***
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 6-ին Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 52-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

***
Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 6-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերել, ձերբակալել և Սևանի բաժին են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար․ խափանման միջոցը՝ կալանք: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պետական բյուջեն իշխանության վարկանիշն ապառիկ ֆինանսավորելու միջոց չէ․ Անանյան

Պետական բյուջեն իշխանության վարկանիշն ապառիկ ֆինանսավորելու միջոց չէ․ Անանյան Thu, 01 Oct 2026 10:38:20 +0400…

7 րոպե ago

Սպասվում են հորդառատ անձրևներ՝ Սուրենյանն առաջիկա օրերի և հոկտեմբեր ամսվա եղանակային պայմանների մասին

Սպասվում են հորդառատ անձրևներ՝ Սուրենյանն առաջիկա օրերի և հոկտեմբեր ամսվա եղանակային պայմանների մասին Thu, 01…

9 րոպե ago

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ մանրամասներ

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ մանրամասներ Thu, 01 Oct 2026 10:30:52 +0400 ՌԴ բանակը գիշերը…

15 րոպե ago

«Հրապարակ»․ Ռեպրեսիվ մթնոլորտը բարենպաստ չէ ընտրությունների համար

«Հրապարակ»․ Ռեպրեսիվ մթնոլորտը բարենպաստ չէ ընտրությունների համար Thu, 01 Oct 2026 10:15:31 +0400 Կենտրոնական ընտրական…

30 րոպե ago

Բացի անվերջանալի խցանումներից, քաղաքին սպասվում է նոր փորձություններ. Գևորգ Ստեփանյան

Բացի անվերջանալի խցանումներից, քաղաքին սպասվում է նոր փորձություններ. Գևորգ Ստեփանյան Thu, 01 Oct 2026 10:06:30…

39 րոպե ago

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը Thu, 01 Oct 2026 10:01:49 +0400 Ակբա բանկը,…

44 րոպե ago