Թեհրանը զգուշացրել է՝ կհարվածի չարտոնված նավերին
Thu, 09 Apr 2026 03:00:34 +0400

Իրանը կարող է բացել Հորմուզի նեղուցը ապրիլի 9-ին կամ 10-ին, եթե կնքվի հրադադարի շրջանակային համաձայնագիր, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Այս պահին նեղուցը մնում է փակ։ Wall Street Journal-ը հաղորդում է, որ Իրանի ռազմածովային ուժերը զգուշացրել են նավերին, որ նրանց վրա հարձակում կգործի, եթե փորձեն անցնել նեղուցով առանց Թեհրանի թույլտվության։
Նեղուցի նկատմամբ վերահսկողությունը պահպանելը Իրանի կողմից հակամարտությունը դադարեցնելու պայմաններից մեկն է։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարի հայտարարումից հետո Միացյալ Նահանգները կարող է համատեղ ձեռնարկություն ստեղծել Իրանի հետ՝ Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր