Անօրեն ու խոցելի

Անօրեն ու խոցելի

Thu, 09 Apr 2026 09:00:49 +0400


Խելացի հասարակությունը թույլ չէր տա, որ այսպես մատների վրա իրեն խաղացնեին, պսպղուն խաղալիք ցույց տային` սերը նվաճեին: Խելացի հասարակությունը բազում հարցեր կբարձրացներ, կառարկեր եւ պրիմիտիվ գայթակղություններին կուլ չէր գնա:

Օրինակ, կհարցներ` ինչպե՞ս եղավ, որ 1-2 տարի առաջ Սամվել Կարապետյանին գովաբանում էիր, ընդունում կառավարությունում, հետը զբոսնում «Մալիբուի» այգում, հիմա քո ատելությանն է արժանանում: Որովհետեւ համարձակվել է քո կարծիքից տարբերվող կարծիք հայտնել եւ մասնակցել քաղաքական պայքարի՞ն:

Կհարցներ` գնում ես դպրոցներ, մանկապարտեզներ, երեխաների գլուխներն ես շոյում, դեռահասների հետ ես նկարվում, ժպտում, սիրաշահում, բա մի երեխա էլ քո հրահանգով բանտում հայտնված գերազանցիկ տղա է` դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, ապագա գիտնական կամ բժիշկ ու, հաստատ` իր երկրի լավ քաղաքացի:

Կհարցներ` այնքան քիչ բան ես կառուցել մեր երկրում, որ գեթ մեկ գործարան չկա, որ այսօր այցելես` գնում ես մանկապարտեզներ ու դպրոցներ, առավելագույնը` ջերմոց, որտեղ մասնավոր անձինք մի քանի միլիոն դոլարի ներդրում են արել, փոքրիկ աջակցություն ստացել պետությունից, եւ դա առնվազն երկու անգամ ցուցադրում եք, մե՛կ նախարարդ է այցելում, մե՛կ` դու:

Իսկ առավել բծախնդիր քաղաքացիները կհարցնեին` ինչպե՞ս է ստացվում, որ մանկապարտեզի խոհանոց դրսի շորերով ներխուժում ես, կաթսաները կեղտոտ ձեռքերով բացում- փակում, իսկ ջերմոց խալաթով ես մտնում:

Եվ անպայման կհարցնեին` բավական չէ՞ նստես էկրանի առաջ ու անթույլատրելի լեքսիկոնով վիրավորես ողջ հանրությանը: Կարեւոր չէ, թե խոսքդ ում է ուղղված` քեզ զայրացրած օլիգարխի՞ն, թե՞ շարքային քաղաքացուն, դու ի՞նչ իրավունք ունես մարդուն սպառնալ, թե բոմժ կդարձնեմ, ես քեզ այդ իրավունքը տվե՞լ եմ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ

Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Sat, 11 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով