Հինգշաբթի , 9 Ապրիլի 2026

Թրամփը մարտի 21-ից աղաչում էր Իրանին․ սենսացիոն բացահայտում

Թրամփը մարտի 21-ից աղաչում էր Իրանին․ սենսացիոն բացահայտում

Thu, 09 Apr 2026 10:30:43 +0400


Վերջերս հեղինակավոր Financial Times հրատարակության հրապարակած հաղորդագրությունները ցույց են տալիս, որ հրադադարի նախաձեռնողը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր, այլ ոչ թե Իրանի կառավարությունը։

Պարբերականը հաղորդում է, որ Թրամփի վարչակազմը շաբաթներ շարունակ գաղտնի կերպով ձգտում էր հրադադարի հասնել՝ ջանալով թեթևացնել Հորմուզի նեղուցի վրա Իրանի վերահսկողության հետևանքով առաջացած տնտեսական բեռը։

Վաշինգտոնը հույս ուներ պաշտոնական Իսլամաբադին որպես միջնորդ օգտագործել։ Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրը կապ է պահպանել իրանցի պաշտոնյաների, հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և անձամբ Թրամփի հետ՝ նույնիսկ այն բանից հետո, երբ նախագահը երեքշաբթի օրը սպառնաց ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը։

Ըստ FT-ի, դիվանագիտական ​​​​հաղորդակցություններին ծանոթ հինգ աղբյուրների համաձայն՝ Թրամփը հրադադար է խնդրում մարտի 21-ից, երբ առաջին անգամ սպառնաց հարվածել իրանական էլեկտրակայաններին։ Այս տեղեկատվությունը հակասում է Իրանի վերաբերյալ Թրամփի վարչակազմի գրեթե բոլոր հայտարարություններին։ Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշումն այն էր, որ մշտական ​​​​ռմբակոծությունները և ոչնչացման սպառնալիքները կստիպեն թուլացած և հուսահատված իրանական ռեժիմին բանակցություններ վարել՝ Միացյալ Նահանգների հետ համաձայնության հասնելու հուսահատ ցանկությամբ։

«Նրանք են գործարք խնդրում, ոչ թե՝ ես։ Նրանք համաձայնություն են աղաչում, – ասել է Թրամփը երկու շաբաթից էլ քիչ առաջ, – Յուրաքանչյուր ոք, ով տեսել է, թե ինչ է կատարվում այնտեղ, կհասկանա, թե ինչու են նրանք ուզում համաձայնության գալ… Նրանք աղաչում են, որ գործարք կնքենք»։

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, ինչպես սպասվում է, տեղի կունենան ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Իսլամաբադում, չնայած Իրանի խորհրդարանի խոսնակն արդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը խախտել են արդեն իսկ փխրուն հրադադարի պայմանները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեր զինված ուժերը չեն հեռանա Իրանի մոտից․ Թրամփն էլի սպառնում է

Մեր զինված ուժերը չեն հեռանա Իրանի մոտից․ Թրամփն էլի սպառնում է Thu, 09 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով