«Հրապարակ»․ Դասախոսը պահանջում է իրենց ազատել «բանտարկությունից»

«Հրապարակ»․ Դասախոսը պահանջում է իրենց ազատել «բանտարկությունից»

Thu, 09 Apr 2026 10:25:34 +0400


Իջեւանի պետական քոլեջի երկարամյա դասախոս, գրող, լրագրող Զավեն Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է գրել` ուղղված ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանին․ «Հայտնում եմ, որ Տավուշի Պ․ Տէվեճեան տարածաշրջանային քոլեջ-հիմնադրամի տնօրինությունը, ի հեճուկս մի շարք ողջամիտ մարդկանց հորդորներին, դասերի ընթացքում փակում է քոլեջի բոլոր ելքերը՝ շուրջ 350 ուսանողներին եւ 80 աշխատակիցներին թողնելով արտակարգ իրավիճակների վտանգի տակ՝ հրդեհ, երկրաշարժ եւ այլն։ Խնդրում եմ ձեռք առնել համապատասխան միջոցառումներ՝ այս վտանգավոր իրավիճակն ի չիք դարձնելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ Հարգանոք՝ ՀՀ ժուռնալիստների, Համահայկական եւ ԱՄՆ հայ գրողների միությունների անդամ, դասախոս Զ․ Ա․ Ալավերդյան»։

Նամակի հեղինակ Զավեն Ալավերդյանը մեզ հայտնեց, որ նույն երեւույթն առկա է նաեւ Իջեւանի հանրակրթական դպրոցներում, դրանցում, ինչպես Իջեւանի Պ․ Տէվեճեան տարածաշրջանային քոլեջում, դասերի ժամանակ կրթօջախների դռները փակում են, բացում են միայն դասամիջոցների ժամանակ։ Հավելենք, որ նույնը կատարվում է նաեւ հանրապետության մյուս դպրոցներում, որտեղ պահակները դռները փակում են, բանալին դնում իրենց գրպանը եւ դասերի ժամանակ ոչ մեկին ո՛չ ներս են թողնում, ո՛չ` դուրս: Կալանավայրերին բնորոշ այս դրվածքը նոր բան չէ եւ պայմանավորված է նրանով, որ աշակերտները սիրով չեն հաճախում կրթօջախներ, եւ հաճախելու նպատակն էլ ոչ թե ուսումն է, այլ՝ պարտադրանքը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ջեյ Դի Վենսը դժգոհել է Վաշինգտոնի սննդից

Ջեյ Դի Վենսը դժգոհել է Վաշինգտոնի սննդից Sat, 22 Aug 2026 23:45:37 +0400 ԱՄՆ փոխնախագահ…

6 ժամ ago

Փաշինյանը միլիոնները բաժանեց

Փաշինյանը միլիոնները բաժանեց Sat, 22 Aug 2026 23:40:24 +0400 Ինչպես արդեն գրել ենք, այս օրերին…

7 ժամ ago

Ամուսնանալուց հետո խփել է առաջին գոլը

Ամուսնանալուց հետո խփել է առաջին գոլը Sat, 22 Aug 2026 23:30:28 +0400 Սաուդական «Ալ Նասեր»…

7 ժամ ago

Հոլոքոստի մասնագետին բերել են, որ Հայոց ցեղասպանությունը ժխտի

Հոլոքոստի մասնագետին բերել են, որ Հայոց ցեղասպանությունը ժխտի Sat, 22 Aug 2026 23:30:15 +0400 Նիկոլ…

7 ժամ ago

Հրդեհ Շվեյցարիայում․ կան տուժածներ եւ անհետ կորածներ

Հրդեհ Շվեյցարիայում․ կան տուժածներ եւ անհետ կորածներ Sat, 22 Aug 2026 23:15:10 +0400 Ուժգին հրդեհ…

7 ժամ ago

Եվրոպայի որ երկրներում է վառելիքը թանկացել

Եվրոպայի որ երկրներում է վառելիքը թանկացել Sat, 22 Aug 2026 23:00:56 +0400 Այս տարվա հուլիսին…

7 ժամ ago