«Հրապարակ»․ Ո՞վ է քեզ նման ձեւով խոսելու իրավունք տվել

«Հրապարակ»․ Ո՞վ է քեզ նման ձեւով խոսելու իրավունք տվել

Thu, 09 Apr 2026 11:45:24 +0400


Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն սարսափ է ապրում այն մտքից, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում կարող է չվերարտադրվել, եւ դրա համար բոլոր հնարավոր ու անհնարին քայլերին դիմում է: «Պեռաշկի ու կուկուռուզ» է ուտում, պետբյուջեի հաշվին բարեգործություն է անում եւ թոշակներ բարձրացնում, ավտոբուսը նստած՝ դեպի մարզեր է գնում, կանանց ծանր պայուսակներն է տեղափոխում եւ, ամենակարեւորը` հայհոյում ու վարկաբեկում է իր մրցակիցներին:

Եթե նախորդ ընտրություններում նրա թիրախը նախկին իշխանություններն էին` Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ապա այս անգամ հերթը հասել է Սամվել Կարապետյանին, որն իշխանության մեջ չի եղել, թալանի մեջ չեն կարող մեղադրել, Արցախը հանձնելու մեջ՝ նույնպես: Փաշինյանը գիտակցում է, որ այս փուլում իր հիմնական քաղաքական հակառակորդը, գլխավոր մրցակիցը Սամվել Կարապետյանն է, որի վարկանիշը բարձրանում է, եւ այն մտքից, որ նա կարող է իրեն հաղթել, ընկնում է ցայտնոտի ու ցնցումների մեջ: Փաշինյանի ամենօրյա ֆեյսբուքյան լայվերը վկայում են այն մասին, որ անգամ իշխանական շրջանակները չեն հավատում այն սոցհարցումներին, որոնց համաձայն` առաջին տեղում «Քաղպայմանագիրն» է, եւ իրենք ունեն 50+1 տոկոս: Վկայում են նաեւ այն մասին, որ նրա նյարդերը լարված են, եւ նա բոլոր սահմաններն ու բարեկրթության նորմերը խախտել է:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Փաշինյանի լայվերի եւ եղկելի բառապաշարի մասին, նկատեց. «Առհասարակ, որեւէ քաղաքակիրթ մարդ իրավունք չունի դիմացինին բոմժ անվանելու, անկախ այն բանից, թե մարդը որ երկրի քաղաքացի է կամ ինչ քաղաքական հայացքներ ունի: Առհասարակ, դու ի՞նչ իրավունք ունես որեւէ մեկի մասին այդպես խոսելու: Ո՞վ ես դու: Որեւէ պաշտոնյա չունի այդ իրավունքը: Դա խոսում է մարդու դաստիարակության պակասի մասին: Ենթադրաբար, ուզում է Թրամփին նմանվել: Նա էլ ասում էր` մի հարվածով էսա Իրանը վերացնելու եմ: Կյանքը ցույց տվեց, որ Իրանին չկարողացան, Փաշինյանի բնորոշմամբ, սարքել բոմժ: Ինչպես տեսանք, ո՛չ մակեդոնացիները, ո՛չ արաբները, ո՛չ էլ Թրամփը չկարողացան ոչնչացնել Իրանն ու տեղի քաղաքակրթությունը: Սամվել Կարապետյանը նպաստել է պատմական ժառանգության պահպանմանը, գոնե՝ Հայ առաքելական եկեղեցու հարցում: Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն Աստծո տեղը դնել, սակայն ինքը մի սովորական շարքային անգրագետ է, որ չի էլ կարող Կարապետյանի հետ համեմատվել: Ո՞վ է քեզ տվել նման իրավունք՝ խոսելու Կարապետյանի մասին այդ բառապաշարով: Ի՞նչ ես ուզում` նսեմացնե՞լ քաղաքական հակառակորդներիդ: Ոչ, դու ինքդ քեզ ես նսեմացնում առաջին հերթին, այ Իջեւանի գժանոցի պացիենտ: Ո՞վ է տեսել բացարձակ մեծամասնություն ունեցող ուժն այսքան վախեցած լինի: Թրամփն էլ սրա նման միայն մեծ-մեծ խոսել գիտի, բայց գիշերը ընդունեց Իրանի պայմանները: Նիկոլ Փաշինյանն էլ ճիշտ այդպիսին է, անդադար պոռոտախոսում է, բայց տակը ոչինչ չկա: Այս մարդը վերջացած մարդ է, նրա քաղաքական կարիերան շուտով կավարտվի, նա փրփուրներից է կախվում, գիտի, որ իր վերջը եկել է»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Վա՜խ, էս ինչ լավ թթվի հոտ ա գալիս»․ Փաշինյանը՝ Ստեփանավանում

«Վա՜խ, էս ինչ լավ թթվի հոտ ա գալիս»․ Փաշինյանը՝ Ստեփանավանում Sat, 11 Apr 2026 14:35:36 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով