Իրանից ՀՀ ներմուծվող ապրանքների համար քվոտա՞ կկիրառվի
Thu, 09 Apr 2026 11:59:45 +0400

Հայաստանի կառավարությունը ապրիլի 9-ին կայացած նիստում ընդունել է որոշում, որով 2026 թվականի ընթացքում Իրանից ներմուծվող որոշ իրանական ծագման ապրանքների համար սահմանվում է սակագնային քվոտա։
Ըստ որոշման՝ նշված ապրանքների ներմուծման դեպքում կգործի զրոյական մաքսատուրք, ինչը նշանակում է, որ ներմուծողները չեն վճարի մաքսային վճարներ տվյալ սահմանված քանակների շրջանակում։
Այս նախաձեռնության հիմքում դրված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշումը, որը կարգավորում է անդամ երկրների միջև առևտրային պայմանները։
Միևնույն ժամանակ, որոշմամբ հստակեցվում է, որ այդ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալների բաշխումը իրականացվելու է կառավարության սահմանած կարգով՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների միջև։
Նշվում է նաև, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում սակագնային քաղաքականության իրականացման պատասխանատու մարմինը Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն է։ Հետևաբար, հենց այս կառույցն է լիազորված տրամադրել համապատասխան լիցենզիաներ՝ առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր