Խցանումների համար, փաստորեն, վարորդներն են մեղավոր

Խցանումների համար, փաստորեն, վարորդներն են մեղավոր

Thu, 09 Apr 2026 12:08:33 +0400


Երևանում երթևեկության խցանումների նվազեցման ուղղությամբ քաղաքային իշխանությունները նախատեսում են նոր քայլեր և վստահ են, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի էականորեն կարգավորել իրավիճակը։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ արդեն ներդրվում են նոր մեխանիզմներ, որոնցից մեկը վերաբերում է սխալ կայանված ավտոմեքենաներին։ Նախատեսվում է, որ օրինազանց վարորդների մեքենաների տարհանումը կիրականացվի մասնավոր քարշակ ծառայությունների միջոցով՝ արտապատվիրակման ձևաչափով։

Ավինյանը նաև ընդգծեց, որ մայրաքաղաքում խցանումների հիմնական պատճառներից մեկը մեքենաների մեծ քանակն է։ Նրա ներկայացմամբ՝ միայն Երևանում տարեկան շուրջ 12 հազար նոր ավտոմեքենա է գրանցվում, և դրանց ավելանում են նաև մարզերից քաղաք մտնող հազարավոր մեքենաները։

Խնդրի առաջացման մեջ կարևոր դեր ունի նաև վարորդների վարքագիծը։ Քաղաքապետը նշեց, որ հաճախ խցանումներ են առաջանում այն պատճառով, որ որոշ վարորդներ դեղին լույսի տակ փորձում են անցնել խաչմերուկը և արդյունքում կանգնում են դրա կենտրոնում՝ խոչընդոտելով երթևեկությունը։

Քաղաքային իշխանությունների տեսլականը, ըստ նրա, այն է, որ Երևանում առաջնահերթ դառնա հանրային տրանսպորտը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400 Պաշտպանության…

8 ժամ ago

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում Thu, 05 Nov 2026 23:45:52 +0400 ԱՄՆ…

8 ժամ ago

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան Thu, 05 Nov 2026 23:30:28 +0400 Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը…

8 ժամ ago

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով Thu, 05…

8 ժամ ago

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը Thu, 05 Nov 2026 23:14:23 +0400…

8 ժամ ago

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ Thu, 05 Nov 2026…

9 ժամ ago