«Հրապարակ». Ականի պայթյունից հետո ՊՆ-ն ուշացումով գործի է անցել

«Հրապարակ». Ականի պայթյունից հետո ՊՆ-ն ուշացումով գործի է անցել

Thu, 09 Apr 2026 12:15:46 +0400


Գրել էինք, որ Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի բնակիչ, 41-ամյա Արտյոմ Հարությունյանն ապրիլի 2-ին, ժամը 15-ի սահմաններում, Կոթիի սահմանամերձ «Խոլնի քար» տարածքում հակահետեւակային ականի պայթյունից վիրավորվել է։ Գնացել է կորած անասունների հետեւից ու ականի վրա պայթել: Համագյուղացիների օգնությամբ նա սահմանագոտուց դուրս է բերվել, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ նրա աջ ոտքը՝ կոճից վերեւ, անդամահատվել է։ Անասնապահն ականի պայթյունից վիրավորվել է սահմանի վրա, իսկ ո՞ւր են ականներ տեղակայված լինելու վերաբերյալ զգուշացնող նշանները, ո՞ւր են սահմանի այդ հատվածը հսկող սահմանապահները, որ բնակիչներին հեռու պահեն ականապատ դաշտից, նրանք ականի պայթյունից հետո՞ էլ չեն իմացել դեպքի մասին, որ վիրավորին աջակցություն ցուցաբերեին։

Կոթիից լրատվամիջոցներին հայտնել են, որ Արտյոմ Հարությունյանը սահմանամերձ տարածքում իր կորած կովն է որոնելիս եղել, մինչդեռ իրականում նա այնտեղ սինդրիկ քաղելու է գնացած եղել։ Դեպքից հետո ՊՆ-ն որոշ միջոցներ է ձեռնարկել` տրակտորով փորել է տվել, փակել դեպի սահմանի այդ հատվածը տանող ճանապարհը, որպեսզի սինդրիկ կամ այլ ուտելի բույսեր քաղողները, անասուններ արածեցնողները չգնան սահմանամերձ, ականապատ տարածք։ Ապրիլի 6-ին Նոյեմբերյանի համայնքապետարանը բնակիչներին զգուշացնող հայտարարություն է տարածել․ «Համայնքի հարգելի՛ բնակիչներ, գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացման հետ կապված՝ խնդրում ենք ընտանի կենդանիների արոտը կազմակերպել այնպես, որ այն անմիջական կապ չունենա սահմանային հատվածների հետ։ Խնդրում ենք ցուցաբերել պատասխանատվություն եւ կենդանիների արոտը կազմակերպել անվտանգ տարածքներում։ Շնորհակալություն ցուցաբերած զգոնության եւ համագործակցության համար»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ասք` Սիբիրի մասին

Ասք` Սիբիրի մասին Wed, 08 Jul 2026 00:30:43 +0400 Սովետական կինոարվեստի ամենածավալուն պատմական կինոնախագծերից մեկը,…

5 ժամ ago

Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան

Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան Wed, 08 Jul 2026…

5 ժամ ago

Անոմալ շոգերի պատճառով աճել է հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը

Անոմալ շոգերի պատճառով աճել է հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը Wed, 08 Jul 2026 00:00:01 +0400 Ֆրանսիայում անոմալ…

5 ժամ ago

Զարուհի Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել հանցանքի մասին

Զարուհի Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել հանցանքի մասին Tue, 07 Jul 2026 23:53:03 +0400 ՀՀ ԳԼԽԱՎՈՐ…

5 ժամ ago

Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է

Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է Tue, 07 Jul 2026 23:52:55…

5 ժամ ago

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Tue, 07 Jul 2026 23:45:18 +0400 Պորտուգալական ֆուտբոլի ֆեդերացիան…

5 ժամ ago