Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում

Thu, 09 Apr 2026 12:20:52 +0400


Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը միանում է Հայաստանի և ողջ աշխարհի բազմաթիվ գիտնականներին, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) արդեն նախկին տնօրեն, դոկտոր Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը: Այս մասին նշված է կազմակերպության X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ նա դա հարկադրաբար է արել։ Մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ իր ցուցումով է Գզոյանը դիմում գրել, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ նրան Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք է նվիրել, մինչդեռ վարչապետը հայտարարել էր՝ ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Փաշինյանի բնորոշմամբ՝ Գզոյանին արարքը սադրիչ գործողություն էր։

Կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերականգնել դոկտոր Գզոյանին պաշտոնում և երաշխավորել ակադեմիական ազատության իրավունքը։ Ընդգծվում է, որ այն պայմաններում, երբ ցեղասպանությունների հիշողությունը ենթարկվում է ճնշումների, իսկ դրանց կանխարգելման գաղափարն ինքնին թուլանում է, գիտական հաստատությունների մտավոր անկախությունը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն։

«Հայաստանի վրա ճնշում է գործադրվում մի շարք ազդեցիկ անձանց, պետությունների և լավ ֆինանսավորվող կազմակերպությունների կողմից՝ պարտադրելու ռևիզիոնիստական, փաստացի ցեղասպանությունը ժխտող ազգային նարատիվ՝ ավելի ուժեղ հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ «խաղաղության» խոստումների դիմաց»,- ասված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ Ցեղասպանության ժխտման խրախուսումն ուժեղացնում է այն իրականացնողների դիրքերը։ Հիմքեր չկան ենթադրելու, որ Ադրբեջանը կամ Թուրքիան փոխել են իրենց քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Որպես օրինակ բերվում է Իսրայելի հետ կապված իրավիճակը, որտեղ, հայտարարության հեղինակների կարծիքով, անպատժելիությունը կարող է հանգեցնել տարածաշրջանային ապակայունացման։

Բացի այդ, միակողմանի «կարգավորման գործընթացը» դիտարկվում է որպես պատմական ճշմարտության խարխլում, դավաճանություն ցեղասպանության զոհերի հիշատակին և խոչընդոտ՝ կայուն խաղաղության ճանապարհին։
Ինստիտուտը կոչ է անում այլընտրանքային մոտեցման՝ ստեղծել անկախ միջազգային գործընթաց Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ճշմարտության հաստատման և հաշտեցման համար։ Նման գործընթացը, ըստ կազմակերպության, պետք է հիմնված լինի փաստացի տվյալների վրա և նպաստի տարածաշրջանում երկարաժամկետ քաղաքական ու հասարակական խաղաղության հաստատմանը։

Հակառակ դեպքում, ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, պահպանվում է բռնության նոր էսկալացիայի վտանգը, որի դեպքում հայերը կարող են կրկին հայտնվել առավել խոցելի վիճակում։

Հիշեցնենք, որ Էդիտա Գզոյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գլխավորել է 2024 թվականի փետրվարից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Կետամինի թագուհին» դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

«Կետամինի թագուհին» դատապարտվել է 15 տարվա ազատազրկման Thu, 09 Apr 2026 18:30:08 +0400 Դատարանը 15…

17 րոպե ago

Այստեղ եմ իմ ներկայությամբ ոգեւորելու համար. Ռոզա Ծառուկյան

Այստեղ եմ իմ ներկայությամբ ոգեւորելու համար. Ռոզա Ծառուկյան Thu, 09 Apr 2026 18:26:15 +0400 Latest…

21 րոպե ago

Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ-ի հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել

Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ-ի հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել Thu, 09 Apr 2026 18:20:20…

27 րոպե ago

Մահացած Թաթուլ Հովհաննիսյանին մեղադրում են Գագիկ Ծառուկյանին տարածք տրամադրելու մեջ

Մահացած Թաթուլ Հովհաննիսյանին մեղադրում են Գագիկ Ծառուկյանին տարածք տրամադրելու մեջ Thu, 09 Apr 2026 18:15:38…

32 րոպե ago

#Ուղիղ․ ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսը

#Ուղիղ․ ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսը Thu, 09 Apr 2026 18:06:15 +0400 Latest…

41 րոպե ago

Գազի գինը Եվրոպայում էժանացել  է

Գազի գինը Եվրոպայում էժանացել  է Thu, 09 Apr 2026 18:00:38 +0400 Եվրոպայում գազի գինը, դատելով…

47 րոպե ago