Չորեքշաբթի , 15 Ապրիլի 2026

Ինչ վիճակում է Դավիթի եղբայրը՝ Միքայելը

Ինչ վիճակում է Դավիթի եղբայրը՝ Միքայելը

Thu, 09 Apr 2026 13:27:59 +0400


Գլխավոր դատախազության շենքի դիմաց Դավիթ Մինասյանին աջակցող բողոքի ակցիայի ընթացքում փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նրա ընտանիքի վիճակին։

Դավիթ Մինասյանի երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, փաստաբանի պնդմամբ,ներկայումս գտնվում է ծանր հոգեբանական վիճակում։

Նա ընդգծել է, որ առողջական խնդիրներից բացի, Միքայելը հոգեբանական լուրջ դժվարություններ է ապրում և մտքով մշտապես իր եղբոր կողքին է։

Միքայել Մինասյանը, հիշեցնենք, ավելի վաղ նույնպես ձերբակալվել էր Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքի շրջանակում։ Ավելի ուշ նա ազատ էր արձակվել՝ արդեն որպես մեղադրյալ, գրավի կիրառմամբ և երկրից չբացակայելու պայմանով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Միքայելն ամբողջ օրը ծնկի իջած՝ աղոթում է եղբոր համար

«Հրապարակ». Միքայելն ամբողջ օրը ծնկի իջած՝ աղոթում է եղբոր համար Tue, 07 Apr 2026 10:15:25 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով