Բոմժազանգվածի կուռքը

Բոմժազանգվածի կուռքը

Thu, 09 Apr 2026 17:15:47 +0400


Մի անգամ գրել եմ, որ եթե աշխարհում մրցույթ հայտարարվեր, թե որ պետությունն է աննորմալության առումով առաջատարը, մեր երկիրը կլիներ մրցակցությունից դուրս: Եվ վարչապետի անձն էլ, բնականաբար, կլիներ դրա պսակը` իր ոչ ադեկվատությամբ: Մարդը, օրինակ, վերջերս անցել է իր մրցակիցների շրջանում ուժեղի, գրագետի ու խելացիի փնտրտուքին: Նրան հակադրվում են, թե դու դեգերում ես վախի տիրույթում, օրինակ՝ երբ ասում ես, թե միլիարդատեր Սամվել Կարապետյանը կդառնա բոմժ: Նրա խոսքը, բնականաբար, ուղղված էր իրենով հիացող հոգով բոմժերին, որովհետեւ միայն նրանք չեն հասկանա, որ միլիարդատիրոջ ունեցվածքն իրենց կուռքի ձեռքի հասանելիությունից դուրս է: Բայց դրանք այն մարդիկ են, ովքեր իրականում իր միակ սոցիալական հենարանն են, եթե չհաշվենք բարձր պաշտոն զբաղեցնողներին:

Նիկոլի վերջին լայվը հերթական անգամ վկայեց, որ նիկոլիզմի «գաղափարախոսության» հասցեատերն անգրագետ զանգվածն է: «Գաղափարախոսություն» հասկացությունը՝ չակերտավոր, քանի որ անիմաստ ու անհեթեթ մտքերի շարանը դժվար է համարել գաղափարախոսություն: Ու նման բովանդակությունն էլ սովորաբար համապատասխան ոճ է պարտադրում: Նիկոլն ու նրա ենթակաները փորձում են այդ զանգվածին գրավել կարճ եւ ձեւի տեսակետից իբրեւ թե ազդեցիկ-հասկանալի հաղորդագրություններով: Իհարկե, մեկ-մեկ կարող են սպրդել մտքեր, որ որոշակի իմաստ են պարունակում, սակայն հիմնականը, այնուամենայնիվ, անհեթեթ մտքերի շարան է:

Այդ ոլորտում առաջատարի դափնին, բնականաբար, պատկանում է նիկոլիզմի առաջնորդին` Նիկոլ Փաշինյանին: Ու հենց այդ պատճառով է, որ հիմնականում վերլուծում եւ քողազերծ են արվում վերջինիս մտքերը: Բայց պատահում են նաեւ «մտքի գոհարներ»՝ արտաբերված նրա ենթակաների կողմից: Օրինակ, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալենի վերջին մտքերը. «Ադրբեջանի անվտանգության ամենամեծ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորն Ադրբեջանն է»։ Այն, որ ասվածն անհեթեթություն է, երկակի կարծիք լինել չի կարող, որովհետեւ Արցախն էթնիկ զտման ենթարկած եւ Հայաստանի տարածքի վրա աչք դրած մեր թշնամին տեսականորեն անգամ չի կարող լինել երաշխավոր, ո՜ւր մնաց թե ամենամեծը: Իսկ մենք նրան պետք չենք ընդհանրապես որպես հարեւան, ո՜ւր մնաց թե լինենք ամենամեծ երաշխավորը: Բայց միաժամանակ պետք է ընդունենք, որ այդ արտահայտությունն արտասովոր է եւ հիշվող: Իսկ քարոզարշավի ընթացքում ամենից ավելի արդյունավետ են նման հաղորդագրությունները: Հատկապես երբ դրանք լսելի են դառնում բոմժական մտածողությամբ անձանց:

Սա նշանակում է, որ Սամվել Կարապետյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժը ողջ ուշադրությունը պետք է դարձնի մեծ բնակավայրերին՝ Երեւան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Կապան, Գորիս եւ այլն: Հաշվի առնելով նախ այն, որ բոմժազանգվածի հիմնական մասը քաղաքներում չի բնակվում, եւ, երկրորդ, այդ զանգվածը միշտ ձայն է տվել իշխանությանը՝ ինչպիսին էլ այն լիներ: Դա նման է ազգային փոքրամասնությունների՝ միշտ գործող իշխանությանը քվեով ապահովելու խնդրին: Դա այդպես է ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ հարեւան Վրաստանում: Ենթադրում եմ, որ նույն երեւույթն առկա է նաեւ մեր թշնամի երկրում, ինչը նշանակում է, որ այդ զանգվածին վերափոխելու նպատակով ծախսվելիք ջանքերը լինելու են ապարդյուն: Դրանց փոխարեն անհրաժեշտ է կենտրոնանալ վերը նշված բնակավայրերում չկողմնորոշված անձանց ուղղությամբ աշխատանքի վրա:

Որպեսզի ավելի պարզ լինի ասվածը՝ հիշենք գործարարներից մեկի (խոսքը Ծառուկյանի մասին չէ) կուսակցության կողմից ժամանակին հայտնաբերված «քինդեր սյուրպրիզը»: Հաշվարկելով ընտրողների անհրաժեշտ քանակը եւ աշխատելով կոնկրետ ընտրազանգվածի ուղղությամբ՝ վերջինս տեղ գրավեց խորհրդարանում: Իհարկե, խոսքը ոչ թե ընտրողին գրավելու ոչ օրինական մեթոդի մասին է, այլ՝ ընտրական համակազմը (կոնտինգենտը) սահմանելու մասին: Ճիշտ է, այդ մեթոդով հնարավոր եղավ ընդամենը ներկայություն ապահովել Ազգային ժողովում, սակայն մարտավարությունն արդարացրեց իրեն: Այդ մարտավարությանն անցնելը հատկապես անհրաժեշտ է «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» ընդդիմադիր դաշինքում Սամվել Կարապետյանի անվան չլինելու հանգամանքով պայմանավորված, ինչը պետք է լիներ դաշինքի այցեքարտը բոմժազանգվածի հետ աշխատելու ժամանակ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

18 արդարների գործ․ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը

18 արդարների գործ․ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Thu, 09 Apr 2026…

11 րոպե ago

Իմ ուզածը, որ ժողովուրդը լավ ապրի, ես չեմ ուզում վարչապետ լինել․ Ծառուկյան

Իմ ուզածը, որ ժողովուրդը լավ ապրի, ես չեմ ուզում վարչապետ լինել․ Ծառուկյան Thu, 09 Apr…

17 րոպե ago

Անչելոտին դարձել է աշխարհում ամենաթանկ վճարվող ազգային հավաքականի մարզիչը

Անչելոտին դարձել է աշխարհում ամենաթանկ վճարվող ազգային հավաքականի մարզիչը Thu, 09 Apr 2026 21:30:43 +0400…

26 րոպե ago

Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները

Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Thu, 09 Apr 2026 21:17:44 +0400 Քիչ առաջ ավարտվեց…

39 րոպե ago

Վճարել 7 օրվա ընթացքում․ «Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է

Վճարել 7 օրվա ընթացքում․ «Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է Thu, 09 Apr 2026 21:15:11 +0400 2026…

41 րոպե ago

Ինչպես են «վերաֆորմատավորում» ժողովրդի ինքնությունը

Ինչպես են «վերաֆորմատավորում» ժողովրդի ինքնությունը Thu, 09 Apr 2026 21:00:04 +0400 Հետսովետական երկրներում սեւեռուն ուշադրություն…

56 րոպե ago