Կողոպտել են «Մարսելի» գլխավոր մարզչի տունը
Thu, 09 Apr 2026 19:30:08 +0400

Ֆրանսիական «Մարսել» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Խաբիբ Բեյի տունը կողոպտել են։ Այս մասին հայտնում է La Depeche-ը։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի՝ լույս ութի գիշերը, ֆրանսիական Ֆյուվո քաղաքում։ Հայտնի է, որ կողոպտիչները եղել են երկուսը։ Նրանք կարողացել են մուտք գործել տարածք՝ մագլցելով պարսպի վրայով եւ մտնել տուն՝ կոտրելով ապակին։ Հանցագործները տարել են թանկարժեք հագուստով պայուսակ։ Կողոպուտի պահին Խաբիբ Բեյը տանը չի եղել։ Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր եւ իրականացրել անհրաժեշտ քննչական եւ այլ գործողություններ։
Հիշեցնենք, որ Խաբիբ Բեյս այս տարվա փետրվարից է գլխավորում «Մարսելը»։ Նա այդ պաշտոնին հաջորդել է Ռոբերտո դե Ձերբիին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր