Քոչարյանը թող հանգստանա, մարդիկ հոգնել են. Գագիկ Ծառուկյան
Thu, 09 Apr 2026 22:05:02 +0400

Ձեր հարստության տարիները Քոչարյանի իշխանության ժամանակ են եղել, Ձեր անունը միշտ Քոչարյանի հետ է կապվել, «մարտի 1»-ից հետո էլ դուք Քոչարյանի իշխանությանն եք սատարել, բայց հիմա ասում եք՝ եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանա վարչապետ դառնալ, չեք սատարի նրան․ կբացատրե՞ք՝ ինչո՞ւ․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի և «Առաջարկ Հայաստան»-ի թիմի շնորհանդեսից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում հարց տվեցին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։
«Քոչարյանի իշխանության ժամանակ հարաբերություն եղել է, իր եղբայրն իմ գործընկերն է եղել, բայց Ծառուկյանը երբեք ու երբեք իրեն ոչ մի բան թույլ չի տվել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ պնդելով, որ իր անունը Ռոբերտ Քոչարյանի հետ չի կապվում, լրագրողներն են կապել։
Իսկ թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանին ձայն չի տա վարչապետ լինելու համար, բացատրեց․ «Մարդիկ հոգնել են, ուզում են նորություն, նորը պետք է լինի։ Ինքն իրենն արել է, արդեն թող ինքը հանգստանա, նոր դեմքեր են պետք»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր