Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ Գյումրին ՔՊ չի ընտրելու

«Հրապարակ»․ Գյումրին ՔՊ չի ընտրելու

Fri, 10 Apr 2026 08:15:43 +0400


Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որոշ տեղեկություններով, «վիզ է դրել»՝ Գյումրիում Սամվել Կարապետյանի համար ջախջախիչ հաղթանակ տանել։

Չնայած նախորդ ընտրություններում նա աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին, սակայն հունիսի 7-ին նրա թիմը գործելու է Սամվել Կարապետյանի համար։

Ղուկասյանի փեսան, որն այսօր կատարում է քաղաքապետի պարտականությունները եւ Գյումրու քաղաքապետի տեղակալն է, ընդգրկված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակում․ 25-րդն է։ Վարդան Ղուկասյանն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանի հոր մտերիմն է, վերջինս էլ որոշ ժամանակ համայնքապետարանում էր աշխատում։ Դրանից բացի՝ Սամվել Կարապետյանը քաղաքի տոնական միջոցառումներին մեծ աջակցություն է ունենում։

Նշենք, որ Ղուկասյանի ախոյան Մարտուն Գրիգորյանն էլ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» քաղաքական թիմին է աջակցելու եւ այդ մասին հրապարակային հայտարարություն է արել։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը, ըստ Գյումրու աղբյուրների, մնալու է տեղի դաշնակցականների հույսին։ ՔՊ-ի հարցումներով էլ ամբողջ Հայաստանում ամենաքիչ աջակցությունն իրենք ունեն հենց Շիրակի մարզում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հայաստանի ապագան ձեր ձեռքերում է.մի թողեք, որ այն որոշեն ուրիշները»

«Հայաստանի ապագան ձեր ձեռքերում է.մի թողեք, որ այն որոշեն ուրիշները» Sat, 11 Apr 2026 18:36:28 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով