Տեռոր ու շանտաժ

Տեռոր ու շանտաժ

Fri, 10 Apr 2026 09:00:15 +0400


Նորից նախընտրական փուլ է, եւ մենք դեժավյուի զգացում ունենք, 30 տարուց ավելի նույն տեսարաններին ենք ականատես լինում:

Նորից իշխանությունը՝ քրտնմխած, ասֆալտ է անում, հաճախ՝ ոչ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, այլ՝ որտեղ շատերը կնկատեն: Նորից իշխանությունը հանկարծ հիշել է, որ ժողովուրդն իր ժողովուրդն է` ուշադրության ու հոգատարության կարիք ունի, իսկ Հայաստանը միայն Երեւանը չէ: Նորից փորձում են կաշառել ընտրողին` ժամանակավոր արտոնություններ, շարքային մարդկանց համար հարցեր լուծել, տույժ-տուգանքներ ներել: Նորից շռայլ խոստումներ են տալիս, որոնց մասին ընտրվելուց հետո մոռանալու են:

Դե, եթե 30 տարի կարողացել են խաբել ու քվե կորզել միամիտ ընտրողից, իսկ ընտրություններից հետո ճիշտ հակառակն անել, եւ այդ ամենի կրկնությունը դաս չի եղել հասարակության համար, ինչո՞ւ չպիտի նորից անեն: Ուրիշ մեթոդներ էլ են, իհարկե, կիրառել: Քվեատուփեր լցոնելուց եւ ձայն գնելուց մինչեւ ընտրական «տասովշչիկների» բանդաների օգտագործում: Բայց թող ձեզ չթվա, թե մարդու ձայնը 5 հազար դրամով գնելն ընտրակեղծարարություն է, իսկ պատերազմի սպառնալիքով, ադմինիստրատիվ տեռորով ու շանտաժով քվե կորզելը նվազ նողկալի է:

5 հազար դրամով իր ձայնը վաճառող մարդը գոնե կամովին է գնացել այդ գործարքին, իսկ պատերազմի շանտաժով մարդուց քվե խլողները նրան փակուղի են մտցնում, կեղծ այլընտրանք պարտադրում` օգտվելով նրա անտեղյակությունից, պատերազմի հանդեպ չհաղթահարած սարսափից, իր զավակների ֆիզիկական գոյությունն ու Փաշինյանի՝ իշխանության գլխին մնալը նույնացնելու կեղծ ներշնչանքից: Եվ ամենանողկալին այն է, որ կեղծվող ընտրությունների դեմ պայքարի լոզունգի տակ իշխանության եկածներն են սա անում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

4 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

4 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

4 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

4 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

5 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

5 ժամ ago