Քոչարյանի վարույթը կկարճե՞ն

Քոչարյանի վարույթը կկարճե՞ն

Fri, 10 Apr 2026 12:01:14 +0400


Հակակոռուպցիոն դատարանում ընթացող նիստի ընթացքում փաստաբան Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթն ու հետապնդումը։

Փաստաբանը նշել է, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով մեղադրանքի հիմքում ընկած հոդվածը ճանաչվել էր Սահմանադրությանը հակասող, դատարանը նախկինում արդեն կայացրել էր գործը կարճելու վերաբերյալ որոշում։ Այդ որոշումից հետո, սակայն, հնարավորություն էր տրվել ներկայացնելու փոփոխված մեղադրանք, որը հետագայում ևս ենթարկվել է ճշգրտման։ Ներկայումս հենց այդ փոփոխված մեղադրանքն է քննարկման առարկա։

Օրբելյանի խոսքով՝ գործող օրենսդրությունը չի թույլատրում ըստ էության նոր մեղադրանքի առաջադրում, քանի որ ենթադրյալ արարքի կատարման պահին նման իրավական նորմ գոյություն չի ունեցել։ Բացի այդ, նա ընդգծել է, որ նույն անձը չի կարող կրկնակի դատվել նույն գործողության համար, ուստի նոր մեղադրանքի առաջադրումը հակասում է օրենքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Առյուծապատում

Առյուծապատում Wed, 08 Jul 2026 18:15:30 +0400 «Վաղը առավոտյան կգնաք, Գագիկ Ծառուկյանի առյուծները «կգողնաք, կբերեք»……

8 րոպե ago

Ես երբ տեսա Ծառուկյանին չոքած, պատկերացրի` ադրբեջանցիները մտել են Հայաստան

Ես երբ տեսա Ծառուկյանին չոքած, պատկերացրի` ադրբեջանցիները մտել են Հայաստան Wed, 08 Jul 2026 18:07:15…

16 րոպե ago

Ռուսաստանը որ դեպքում կկիրառի միջուկային զենք․ Կրեմլի խոսնակ

Ռուսաստանը որ դեպքում կկիրառի միջուկային զենք․ Կրեմլի խոսնակ Wed, 08 Jul 2026 18:00:41 +0400 Ռուսաստանը…

22 րոպե ago

«Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել». Էմմա Ծառուկյան

«Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել». Էմմա Ծառուկյան Wed, 08 Jul 2026 17:53:26 +0400 Գագիկ…

30 րոպե ago

«Մայր Հայաստան»․ Փաշինյանի հրապարակային հրահանգով սկսվել է Ծառուկյանի ունեզրկման գործընթացը

«Մայր Հայաստան»․ Փաշինյանի հրապարակային հրահանգով սկսվել է Ծառուկյանի ունեզրկման գործընթացը Wed, 08 Jul 2026 17:46:06…

37 րոպե ago

Ինչու 5, ոչ թե 6 եւ ավելի

Ինչու 5, ոչ թե 6 եւ ավելի Wed, 08 Jul 2026 17:45:20 +0400 Հուլիսի 4-ին,…

38 րոպե ago