Մելանյա Թրամփը «չդիմացավ»․ ուշագրավ հայտարարություն է արել

Մելանյա Թրամփը «չդիմացավ»․ ուշագրավ հայտարարություն է արել

Fri, 10 Apr 2026 12:00:40 +0400


ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ երբեք որևէ կերպ կապ չի ունեցել մանկապղծության համար բանտարկված ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ և նրա զոհերից մեկը չի եղել։

Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը։

«Էպշտեյնի հետ ընկերներ չենք եղել, – ասել է ԱՄՆ նախագահի կինը, – Պարզ ասած՝ ես երբեք հարաբերություններ չեմ ունեցել Էպշտեյնի կամ նրա հանցակից [Գիսլեյն] Մաքսվելի հետ»։ Նրա խոսքով, ֆինանսիստի օգնականին ուղղված իր էլեկտրոնային նամակը պարզապես պաշտոնական պատասխան էր վերջինիս նամակին։ «Ես Էպշտեյնի զոհը չեմ», – ընդգծել է առաջին տիկինը։

Նա հերքել է, որ տեղյակ է եղել նրա հանցագործությունների մասին՝ հավելելով, որ իր և ֆինանսիստի բազմաթիվ կեղծ լուսանկարներ են շրջանառվում սոցիալական ցանցերում մի քանի տարի շարունակ։ Նա նաև հերքել է այն պնդումները, որ Էպշտեյնը իրեն ծանոթացրել է իր ապագա ամուսնու հետ։

Առաջին տիկինն ընդգծել է, որ ինքը Դոնալդ Թրամփին հանդիպել է ֆինանսիստի հետ 2000 թվականին ծանոթանալուց մեկ տարի առաջ։ «Դոնալդը և ես երբեմն հրավերներ ենք ստացել նույն երեկույթներին, ինչ Էպշտեյնը, քանի որ համընկնող սոցիալական շրջանակները սովորական երևույթ են Նյու Յորքում և Փալմ Բիչում», – հայտարարել է առաջին տիկինը։

Մելանյան Թրամփը նշել է նաև, որ ինքը Էպշտեյնի քրեական գործով վկա չէ և հավելել՝ իր անունը երբեք չի հիշատակվել տուժողների ցուցմունքներում, հարցաքննության արձանագրություններում կամ դատական ​​փաստաթղթերում:

«Իմ դեմ կեղծ և զրպարտչական հարձակումները չարամիտ և քաղաքական դրդապատճառներով անձանց և կազմակերպությունների կողմից, որոնք ձգտում են վնասել իմ բարի համբավը՝ ֆինանսական կամ քաղաքական շահի համար, պետք է դադարեցվեն», – ընդգծել է առաջին տիկինը:

Նա շեշտել է, որ մտադիր է շարունակել պաշտպանել իր հեղինակությունը դատարանների միջոցով՝ իր փաստաբանների հետ միասին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի տեղի ունեցողի համար

Ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի տեղի ունեցողի համար Sat, 07 Nov 2026 13:09:27 +0400 Մեկ…

13 րոպե ago

Կիրկորովն ու Պրիգոժինը ներառվել են Ուկրաինայի ՊՆ-ի սև ցուցակում

Կիրկորովն ու Պրիգոժինը ներառվել են Ուկրաինայի ՊՆ-ի սև ցուցակում Sat, 07 Nov 2026 13:00:39 +0400…

21 րոպե ago

Հայերիս անհրաժեշտ է վերադարձի հեղափոխություն

Հայերիս անհրաժեշտ է վերադարձի հեղափոխություն Sat, 07 Nov 2026 12:52:49 +0400 Հայերն ինչո՞վ էին ներկայանում…

29 րոպե ago

Կնոջս` Կարինեի հիշատակին

Կնոջս` Կարինեի հիշատակին Sat, 07 Nov 2026 12:49:19 +0400 Կնոջս` Կարինեի հիշատակին КАК ПРЕКРАСЕН ЭТОТ…

33 րոպե ago

Ինչպես է Հայաստանի կառավարությունը կոծկել Քովիդի մահացու վիճակագրությունը

Ինչպես է Հայաստանի կառավարությունը կոծկել Քովիդի մահացու վիճակագրությունը Sat, 07 Nov 2026 12:45:47 +0400 COVID-19-ի…

36 րոպե ago

Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը

Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը Sat, 07…

44 րոպե ago