1935թ.-ից սկսած երկրորդ անգամ է նման բան եղել Հայաստանում

1935թ.-ից սկսած երկրորդ անգամ է նման բան եղել Հայաստանում

Fri, 10 Apr 2026 14:45:20 +0400


2025 թվականի նոյեմբերը Հայաստանի համար աչքի է ընկել որպես վերջին տասնամյակների ամենատաք և ամենաչոր ամիսներից մեկը։ Դիտարկումներից ստացված տվյալների համաձայն՝ այն դարձել է երկրորդ ամենաչոր և ամենաջերմ նոյեմբերը՝ սկսած 1935 թվականից։

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի ներկայացմամբ՝ 2026 թվականի փետրվարը ևս առանձնացել է անսովոր բարձր ջերմաստիճանով։ Միջին ջերմաստիճանը կազմել է 0.1 աստիճան, ինչը նորմայից բարձր է եղել 4.9 աստիճանով։ Այս ցուցանիշը փետրվարը դարձրել է ամենաջերմը ողջ դիտարկումների պատմության ընթացքում։ Միևնույն ժամանակ, ամիսը եղել է նաև բավականին տեղումնառատ՝ գրանցվել է 78 մմ տեղում, ինչը նորմայի շուրջ 206 տոկոսն է։

Մարտ ամիսը նույնպես աչքի է ընկել տեղումների մեծ քանակով։ Ջերմաստիճանը հիմնականում համապատասխանել է կլիմայական նորմային, սակայն տեղումների առումով այն դարձել է ամենատեղումնառատ ամիսներից մեկը՝ 1935 թվականից ի վեր։ Ընդհանուր տեղումները կազմել են 98 մմ կամ նորմայի մոտ 198 տոկոսը։

Ընդհանուր առմամբ, նոյեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածի եղանակային պայմանները, մասնագետների գնահատմամբ, զգալի ազդեցություն կունենան 2026 թվականի գարնանային վարարումների ձևավորման վրա՝ դրանք դարձնելով նորմայից բարձր։ Նշվում է նաև, որ մարտին ձյան շերտի ծավալը զգալիորեն գերազանցել է միջին ցուցանիշը՝ հասնելով նորմայի 157 տոկոսին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երեք թեկնածուի գրանցումը

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երեք թեկնածուի գրանցումը Thu, 07 May 2026 21:20:11 +0400…

7 րոպե ago

Կայացել է վարչապետ Փաշինյանի և նախագահ Խաչատուրյանի հանդիպումը

Կայացել է վարչապետ Փաշինյանի և նախագահ Խաչատուրյանի հանդիպումը Thu, 07 May 2026 21:17:12 +0400 Տեղի…

10 րոպե ago

«Սթենլի Էթվելի վերադարձը»․ մեկնարկել են նոր դրամայի նկարահանումները

«Սթենլի Էթվելի վերադարձը»․ մեկնարկել են նոր դրամայի նկարահանումները Thu, 07 May 2026 21:00:22 +0400 Մեկնարկել…

27 րոպե ago

Սթրեսից դուրս գալու համար համերգ են գնում, իրեն թվում է` իր ընտրազանգվածն է

Սթրեսից դուրս գալու համար համերգ են գնում, իրեն թվում է` իր ընտրազանգվածն է Thu, 07…

42 րոպե ago

Դեբոշից հետո Փաշինյանի աջակցին հեռացրել են ԴՕԿ-ի ցուցակից

Դեբոշից հետո Փաշինյանի աջակցին հեռացրել են ԴՕԿ-ի ցուցակից Thu, 07 May 2026 20:42:40 +0400 Տեղեկացանք,…

44 րոպե ago