Մայրը մահացել է, երեխայի վիճակը ծանր է. մանրամասներ՝ ողբերգական ավտովթարից
Fri, 10 Apr 2026 17:53:26 +0400

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հաղորդագրության համաձայն՝ Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով հոսպիտալացվել է 5 երեխա, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել։
Կազմակերպվել է նաև երեխաների տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ։ Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր․ նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում։
Նախարարությունը հայտնում է նաև, որ պատահարի հետևանքով մահացել է 6 քաղաքացի։
Մեր տեղեկություններով՝ տուժած երեխաներից չորսը տեղափոխվել են Երևանի Սուրբ Աստվածամայր և Ուիգմոր բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է բավականին ծանր։ Մահացածների թվում է նաև վիրավոր երեխաներից մեկի մայրը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր