Մինչև քանի միլիոն կարող են ծախսել նախընտրական փուլում գովազդի համար
Fri, 10 Apr 2026 19:08:45 +0400
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է համացանցում քաղաքական ուժերի կողմից տարածվող գովազդներին։
Նրա խոսքով՝ ներկայումս որևէ սահմանափակում չկա, իսկ կարգավորումները սկսում են գործել միայն քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո։
Միաժամանակ ընդգծվել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերը գովազդի համար կարող են ծախսել մինչև 800 միլիոն դրամ։