Ադրբեջանցի կինը պոկել է մոր ականջները՝ գազի վարձի պարտքի պատճառով
Fri, 10 Apr 2026 19:30:38 +0400

Ադրբեջանի Ջալալաբադի շրջանում կինը կոմունալ վարձերի՝ գազի վարձի առաջացրած պարտքի պատճառով կռվել է մոր հետ ու պատճառել նրան մարմնական վնասվածքներ՝ պոկել ականջները։ Համաձայն ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, 37-ամյա կինը վիճել է իր տարեց մոր հետ գազի վարձի առաջացած պարտքի պատճառով։ Բանը հասել է ձեռնամարտին։ Կինը բռնել է մոր ականջներից երկու ձեռքով եւ քաշքշել է դրանք։ Ականջներն ի վերջո պոկվել են։ 37-ամյա կնոջը ձերբակալել են։
Հարուցվել է քրեական գործ։ Կինը իրավապահներին ասել է, որ արդեն 13 տարի է, ինչ բաժանվել է ամուսնուց եւ մոր ու երկու փոքրահասակ երեխաների հետ ապրում է քաղաքում վարձակալած տանը։ Մայրն էլ հայտարարել է, որ հաշտվել է դստեր հետ եւ որեւէ պարտք ու պահանջ նրա նկատմամբ չունի, բողոք չի ներկայացնում։ Դատարանը որոշել է, որ կինը վեց ամիս պետք է հարկադիր ուղղիչ աշխատանքներ իրականացնի, իսկ ամսեկան եկամտի 10 տոկոսն էլ կբռնագանձվի պետության օգտին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր