ԱՄՆ ամենահայտնի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը՝ գրականության մեջ

ԱՄՆ ամենահայտնի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը՝ գրականության մեջ

Fri, 10 Apr 2026 21:00:54 +0400


ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը 20-րդ դարի ամենահայտնի քաղաքական-պետական գործիչներից է, որի կյանքն ու գործունեությունն ամենաշատ ուսումնասիրվողներից է։ Նա առանցքային նշանակություն է ունեցել Միացյալ Նահանգներում Մեծ դեպրեսիայի հաղթահարման, «Նոր կուրսի» քաղաքականության մշակման ու իրականացման գործում, զգալի ներդրում է ունեցել երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի պարտության մեջ։ Նրա կյանքն ու գործունեությունն ուսումնասիրում են թե՛ պատմաբանները, թե՛ քաղաքագետները, թե՛ գրողները։ Նաեւ ԱՄՆ ամենաշատ նկարագրված նախագահն է։ Ներկայացնենք մի քանի առավել նշանակալի հեղինակների, ովքեր գրքեր են հեղինակել Ռուզվելտի մասին՝ ուսումնասիրելով նրա կյանքն ու գործունեությունը։

Ամենահայտնի կենսապատումներից մեկը Ժան Էդվարդ Սմիթի «ՖԴՌ» կենսագրական գիրքն է։ Այն ստանդարտ գիտական կենսապատում է, որը համադրում է անձի խորը անալիզն ու քաղաքական գործունեության համապարփակ ուսումնասիրությունը։ Հաջորդիվ Ջեյմս ՄաքԳրեգոր Բյորնսի 1956թ․ «Ռուզվելտ․ առյուծը եւ աղվեստը» եւ 1970թ․ «Ռուզվելտ․ ազատության մարտիկը» երկհատոր աշխատությունն է։ Երկրորդ հատորը ստացել է Պուլիտցերյան մրցանակ։ Այս աշխատությունները երկար ժամանակ համարվել են դասական չափորոշիչ, այսպես ասած, ռուզվելտագիտության համար եւ մինչ այժմ էլ ակադեմիական-ամերիկանիստների շրջանում մեծ հեղինակություն եւ կիրառություն ունեն։ Դորիս Քյորնս Գուդվինն իր No Ordinary Time գրքում ուսումնասիրում է երկրորդ աշխարհամարտի տարիներին Ռուզվելտի եւ նրա կնոջ՝ Էլեոնորայի կյանքն ու գործունեությունը։ Այս աշխատության առանձնահատկությունն այն է, որ այստեղ օգտագործված են 86 վկայի բանավոր հարցազրույցները։ Ռոբերտ Դալեքը Ռուզվելտին նվիրված իր գրքում վերլուծում է նրա քաղաքական ռազմավարությունն ու լիդերությունը՝ ընդգծելով կոմպրոմիսի եւ երկարաժամկետ հեռանկարի կտրվածքով մտածողության կարեւորությունը պետության կառավարման գործում։ Քոնրադ Բլեյքը Ռուզվելտին նվիրված իր գրքում իրականացնում է կենսագրության քաղաքական մեկնաբանություն, որում Ռուզվելտը ներկայացված է որպես ժամանակակից աշխարհի ձեւավորման ակունքներում կանգնած գործիչ։ Հ․ Վ․ Բրանդսը՝ ընդհակառակը, փորձում է վեր հանել Ռուզվելտի վարած սոցիալական քաղաքականության ու արիստոկրատական ծագման հակասականության հետ կապված հարցը։

Բրանդսի աշխատությունը ներկայում ամենալայն ճանաչում ունեցող կենսապատումներից է՝ նվիրված Ֆ․ Դ․ Ռուզվելտին։ Հեղինակ Ջոնաթան Ալթերը մենագրություն է հեղինակել՝ նվիրված Ռուզվելտի «Նոր կուրսին» եւ նախագահության առաջին 100 օրվան։ Ռոբերտ Հ․ Ֆերելն իր մենագրությունում անդրադարձել է Ռուզվելտի կյանքի վերջին տարիներին նրա հիվանդության՝ կայացրած որոշումների վրա ունեցած ազդեցությանը։ Եվ, ի վերջո, Էլեոնորա Ռուզվելտի հուշերն արժեքավոր սկզբնաղբյուր են՝ նախագահի անձնական կյանքի եւ շրջապատի վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեր ժամանակի նահապետը

Մեր ժամանակի նահապետը Thu, 02 Apr 2026 19:15:57 +0400 Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ֆիզիկական կուլտուրայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով