ԱՄՆ ամենահայտնի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը՝ գրականության մեջ

ԱՄՆ ամենահայտնի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը՝ գրականության մեջ

Fri, 10 Apr 2026 21:00:54 +0400


ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը 20-րդ դարի ամենահայտնի քաղաքական-պետական գործիչներից է, որի կյանքն ու գործունեությունն ամենաշատ ուսումնասիրվողներից է։ Նա առանցքային նշանակություն է ունեցել Միացյալ Նահանգներում Մեծ դեպրեսիայի հաղթահարման, «Նոր կուրսի» քաղաքականության մշակման ու իրականացման գործում, զգալի ներդրում է ունեցել երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի պարտության մեջ։ Նրա կյանքն ու գործունեությունն ուսումնասիրում են թե՛ պատմաբանները, թե՛ քաղաքագետները, թե՛ գրողները։ Նաեւ ԱՄՆ ամենաշատ նկարագրված նախագահն է։ Ներկայացնենք մի քանի առավել նշանակալի հեղինակների, ովքեր գրքեր են հեղինակել Ռուզվելտի մասին՝ ուսումնասիրելով նրա կյանքն ու գործունեությունը։

Ամենահայտնի կենսապատումներից մեկը Ժան Էդվարդ Սմիթի «ՖԴՌ» կենսագրական գիրքն է։ Այն ստանդարտ գիտական կենսապատում է, որը համադրում է անձի խորը անալիզն ու քաղաքական գործունեության համապարփակ ուսումնասիրությունը։ Հաջորդիվ Ջեյմս ՄաքԳրեգոր Բյորնսի 1956թ․ «Ռուզվելտ․ առյուծը եւ աղվեստը» եւ 1970թ․ «Ռուզվելտ․ ազատության մարտիկը» երկհատոր աշխատությունն է։ Երկրորդ հատորը ստացել է Պուլիտցերյան մրցանակ։ Այս աշխատությունները երկար ժամանակ համարվել են դասական չափորոշիչ, այսպես ասած, ռուզվելտագիտության համար եւ մինչ այժմ էլ ակադեմիական-ամերիկանիստների շրջանում մեծ հեղինակություն եւ կիրառություն ունեն։ Դորիս Քյորնս Գուդվինն իր No Ordinary Time գրքում ուսումնասիրում է երկրորդ աշխարհամարտի տարիներին Ռուզվելտի եւ նրա կնոջ՝ Էլեոնորայի կյանքն ու գործունեությունը։ Այս աշխատության առանձնահատկությունն այն է, որ այստեղ օգտագործված են 86 վկայի բանավոր հարցազրույցները։ Ռոբերտ Դալեքը Ռուզվելտին նվիրված իր գրքում վերլուծում է նրա քաղաքական ռազմավարությունն ու լիդերությունը՝ ընդգծելով կոմպրոմիսի եւ երկարաժամկետ հեռանկարի կտրվածքով մտածողության կարեւորությունը պետության կառավարման գործում։ Քոնրադ Բլեյքը Ռուզվելտին նվիրված իր գրքում իրականացնում է կենսագրության քաղաքական մեկնաբանություն, որում Ռուզվելտը ներկայացված է որպես ժամանակակից աշխարհի ձեւավորման ակունքներում կանգնած գործիչ։ Հ․ Վ․ Բրանդսը՝ ընդհակառակը, փորձում է վեր հանել Ռուզվելտի վարած սոցիալական քաղաքականության ու արիստոկրատական ծագման հակասականության հետ կապված հարցը։

Բրանդսի աշխատությունը ներկայում ամենալայն ճանաչում ունեցող կենսապատումներից է՝ նվիրված Ֆ․ Դ․ Ռուզվելտին։ Հեղինակ Ջոնաթան Ալթերը մենագրություն է հեղինակել՝ նվիրված Ռուզվելտի «Նոր կուրսին» եւ նախագահության առաջին 100 օրվան։ Ռոբերտ Հ․ Ֆերելն իր մենագրությունում անդրադարձել է Ռուզվելտի կյանքի վերջին տարիներին նրա հիվանդության՝ կայացրած որոշումների վրա ունեցած ազդեցությանը։ Եվ, ի վերջո, Էլեոնորա Ռուզվելտի հուշերն արժեքավոր սկզբնաղբյուր են՝ նախագահի անձնական կյանքի եւ շրջապատի վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեդվեդևը դարձել է դպրոցական դասագրքերի խմբագիր

Մեդվեդևը դարձել է դպրոցական դասագրքերի խմբագիր Sat, 11 Apr 2026 02:00:29 +0400 Ռուսաստանի Անվտանգության խորհրդի…

23 րոպե ago

Ինչով է յուղոտ սնունդը վնասում մարդու աղիքներին

Ինչով է յուղոտ սնունդը վնասում մարդու աղիքներին Sat, 11 Apr 2026 01:00:30 +0400 Նույնիսկ ոչ…

1 ժամ ago

Որքան զոհ է ունեցել Իրանը ամերիկա-իսրայելական վերջին հարձակման հետեւանքով

Որքան զոհ է ունեցել Իրանը ամերիկա-իսրայելական վերջին հարձակման հետեւանքով Sat, 11 Apr 2026 00:00:53 +0400…

2 ժամ ago

Ոստիկանները բացահայտեցին

Ոստիկանները բացահայտեցին Fri, 10 Apr 2026 23:45:18 +0400 Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտեցին անվադողերի և անվահեցերի…

3 ժամ ago

Պակիստանն ազդարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրը

Պակիստանն ազդարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրը Fri, 10 Apr 2026 23:30:53 +0400 ԱՄՆ-ի և Իրանի…

3 ժամ ago

Որտե՞ղ ես դու լինելու ժամը 17:00-ին

Որտե՞ղ ես դու լինելու ժամը 17:00-ին Fri, 10 Apr 2026 23:17:13 +0400 Այս պատմական պահին՝…

3 ժամ ago