Ուղերձ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցներին

Ուղերձ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցներին

Fri, 10 Apr 2026 21:30:08 +0400


Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն, հարգելի՛ Ֆարհադ Մամեդով,

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ, հարգելի՛ Արեգ Քոչինյան,

2026 թվականի ապրիլի 10-ից 12-ը Բաքվում ընթացող կլոր սեղանի մասնակիցներ, քաղաքացիական հասարակության հարգելի՛ ներկայացուցիչներ:

2022 թվականի հոկտեմբերին, երբ Ֆարհադ Մամեդովի հետ սկսեցինք մեր երկխոսությունը «Քաղաքացիական հասարակության դերը թշնամանքի հաղթահարման և համագործակցության ուղիների հարցում» թեմայով, նպատակ ունեինք գտնել այնպիսի բանաձևեր, որոնք կդիմանային իրական քաղաքականության (Realpolitik) բոլոր փորձություններին և կմերժեին «Չինգիզ խանի համակարգը»:

Այսօր, որպես Սփյուռքի կառուցողական ներուժը ներկայացնող կառույց, ես առաջարկում եմ երկխոսության մի նոր որակ: Այն հիմնված է ոչ թե «ինտելեկտուալ ամբարտավանության», այլ մեր տարածաշրջանի հեռահար լեգիտիմության ու կայունության վրա: Որպեսզի «Խաղաղության կամուրջը» դառնա գործուն գործիք բոլորիս համար, այն պետք է խարսխվի հետևյալ հիմնարար սկզբունքների վրա.

1․Ադրբեջանը հանդես է գալիս որպես 1918-1920թթ. հանրապետության իրավահաջորդ , այն իրական իրավական հնարավորություն է վերաճանաչելու Լեռնային Ղարաբաղի հայության 3000-ամյա անօտարելի ժառանգական իրավունքները : Մենք սա չենք դիտարկում որպես զիջում կամ «բարոյական կապիտուլյացիա», քանի որ իրավունքը չի վաճառվում : Մենք պարզապես արձանագրում ենք պատմական փորձն ու մեր ինտելեկտուալ հզոր ներուժը դեռևս Օսմանյան 1864-ի ժամանակաշրջանից սկսած հաստատել է՝ ուժի կիրառումը չի ստեղծում իրավական հետևանք: Չէ որ բոլորս էլ գիտենք հանցագործությունը չի ծնում իրավունք (Ex injuria jus non oritur): Այն, ինչ հարյուրամայ քարոզչությունը փորձում է մատուցել որպես «հայկական ագրեսիա», իրականում հայության դադարեցված իրավունքների վերականգնման բնական ձգտում է:

2. Խաղաղության կամուրջ կառուցելիս ջեր սեղանին ենք դնում պրագմատիկ հաշվարկ. նավթադոլարները սպառվող են, մինչդեռ Սփյուռքի «գլոբալ կապիտալն» ու ինտելեկտուալ ցանցը հարատև են և շատ ավելին, քան այսօրվա տնտեսական հաշվեկշիռները : Մենք առաջարկում ենք մի մոդել, որտեղ հայկական ներկայության և իրավունքների վերաճանաչումն իր պատմական բնօրրանում բացում է համաշխարհային հումանիզմի և կրոնական դռները ապահովելով կապիտալի հոսք տարածաշրջանային նախագծերի համար: Սա Սփյուռքի այն գործնական ռեսուրսն է, որը կարող է ռեֆրագմենտացնել գլոբալ և տարածաշրջանային դիմակայությունը՝ այն վերածելով տնտեսական ու քաղաքակրթական համագործակցության:

3. Որպեսզի դուք,Սփյուռքն ու միջազգային հանրությունն այս առաջարկն ընկալեն որպես լուրջ հնարավորություն, անհրաժեշտ է վստահության իրական մանդատ: Հայ ռազմագերիների և գերությն մեջ պահվող անձանց անհապաղ վերադարձը ոչ թե քաղաքական առևտրի առարկա է, այլ ապացույց, որ Բաքուն պատրաստ է կառուցել ապագա՝ հիմնված իրավունքի և ոչ թե պարտադրանքի վրա:

Մենք վստահ ենք, որ մոտ ապագայում իրավունքը կհաղթահարի ժամանակավոր ուժի թելադրանքը : Մենք Սփյուռքում ապրում ենք ժամանակավոր, բայց մեր իրավունքները հավերժական են:
Մաղթում եմ բոլորիս քաջություն՝ կառուցելու այնպիսի խաղաղություն, որը հիմնված կլինի անխոցելի իրավական ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա:

Հարգանքով և կառուցողական լուծումների ակնկալիքով,
Համահայկական Սենատի
Համակարգող

Արամ Մկրտչյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հարյուրավոր տներ դեռեւս շարունակում են մնալ հեղեղված

Հարյուրավոր տներ դեռեւս շարունակում են մնալ հեղեղված Mon, 13 Apr 2026 18:30:42 +0400 ՌԴ Դաղստանի…

13 րոպե ago

Ո՞ր բիզնեսմեններն էին ներկա Փաշինյանի հետ «նախաճաշին»

Ո՞ր բիզնեսմեններն էին ներկա Փաշինյանի հետ «նախաճաշին» Mon, 13 Apr 2026 18:21:58 +0400 Նիկոլ Փաշինյանն…

22 րոպե ago

1600 տարվա քրիստոնեական սրբավայր է հայտնաբերվել

1600 տարվա քրիստոնեական սրբավայր է հայտնաբերվել Mon, 13 Apr 2026 18:15:26 +0400 Եգիպտոսում ավելի քան…

28 րոպե ago

«Արեւելք-Արեւմուտք» նավթամուղի աշխատանքը վերականգնվել է

«Արեւելք-Արեւմուտք» նավթամուղի աշխատանքը վերականգնվել է Mon, 13 Apr 2026 18:00:00 +0400 Սաուդյան Արաբիան վերականգնել է…

44 րոպե ago

Նոր օրենք․ վճարող ուղևորը չվճարողին «աբերկոտ կանի»

Նոր օրենք․ վճարող ուղևորը չվճարողին «աբերկոտ կանի» Mon, 13 Apr 2026 17:45:16 +0400 Երևանի նախկին…

58 րոպե ago

Ո՞վ է Ջրային կոմիտեին 7 մլն դրամի խորհուրդ տալու

Ո՞վ է Ջրային կոմիտեին 7 մլն դրամի խորհուրդ տալու Mon, 13 Apr 2026 17:39:11 +0400…

1 ժամ ago