«Հրապարակ»․ Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին

«Հրապարակ»․ Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին

Sat, 11 Apr 2026 08:00:43 +0400


Ներսում առյուծ կտրած եւ Ռուսաստանի դեմ կատաղի պայքարի դուրս եկած ՀՀ պաշտոնյաները, պարզվում է՝ Ռուսաստանում կատու են դառնում եւ պատրաստ են մկան ծակը հազար թումանով առնել։ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Մոսկվա ապրիլմեկյան այցի ընթացքում, երբ հայկական եւ ռուսական պատվիրակությունները սպասելիս են եղել ՌԴ նախագահի եւ Փաշինյանի ժամանմանը, ՌԴ արտգործնախարար Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին եւ հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը եւ ո՞ւմ դեմ են պայքարում։ Ի դեպ, ռեպլիկի մի մասը տեղ է գտել նաեւ ռուսական լրատվամիջոցների ռեպորտաժներում, սակայն հայկական կողմի արձագանքը ներառված չէ։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Լավրովին ափալ-թափալ տեղից արձագանքել է արտգործնախարար Միրզոյանը, որ շտապել է արդարանալ, թե ինքը տեղյակ չէ, իբր չի էլ հասկանում, թե ինչի մասին է Լավրովը հարցնում։ Մինչդեռ հենց Միրզոյանի նամակին ի պատասխան, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարեց, որ ԵՄ-ն, ընտրություններին ընդառաջ, Հայաստան կուղարկի հիբրիդային արագ արձագանքման խումբ։ «Մեր հարեւանության ժողովրդավարական դիմադրողականության աջակցությունը մնում է կարեւոր։ Մենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա»,- նշել էր նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով