«Հրապարակ»․ Արգելքը չի վերացվել

«Հրապարակ»․ Արգելքը չի վերացվել

Sat, 11 Apr 2026 08:10:00 +0400


Նախօրեին Երեւանի առաջին ատյանի դատարանը մերժել է «18 արդարների» կամ Սրբազան պայքարի գործով անցնող Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի դիմումը՝ ելքի սահմանափակումը ՍԷԿՏ-ից՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից վերացնելու վերաբերյալ։

Նշենք, որ նրա նկատմամբ 2025 թվականի նոյեմբերի 20-ից կիրառվել էին վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք։ Դատարանին հասցեագրված միջնորդագրում նշվել է, որ Գալստյանը հրավեր ունի «Եվրասիա» ՀԿ-ի կողմից եւ պետք է ապրիլի 24-25-ը մասնակցի կազմակերպության ծրագրած միջոցառմանը։ Բացի այդ՝ դուստրը սովորում է ՌԴ-ում, եւ տեւական ժամանակ է՝ նրան չի տեսել։ Սակայն դատարանը մերժել է՝ համարելով, որ նպատակահարմար չի գտնում բավարարել միջնորդությունը։

«Եվրասիա» ՀԿ-ն, հիշեցնենք, Արցախի հանձնումից հետո Հայաստան բռնի տեղահանված արցախցիներին մշտական օգնություն է ցուցաբերել եւ շարունակում է ծրագիրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ծանր զրույց է սպասվում․ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն Իսլամաբադում են

Ծանր զրույց է սպասվում․ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն Իսլամաբադում են Sat, 11 Apr 2026 10:30:55…

7 րոպե ago

«Հրապարակ»․ Այս անգամ ցուցակներում քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները տեղ չեն գտել

«Հրապարակ»․ Այս անգամ ցուցակներում քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները տեղ չեն գտել Sat, 11 Apr 2026 10:15:08…

23 րոպե ago

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ 15 հազար դրամ է աշխատել

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ 15 հազար դրամ է աշխատել Sat, 11 Apr 2026 10:00:38 +0400…

38 րոպե ago

«Հրապարակ»․ Եթե Ադրբեջանն իր հռետորաբանությունը չի փոխում, ո՞րն է այս այցերի իմաստը

«Հրապարակ»․ Եթե Ադրբեջանն իր հռետորաբանությունը չի փոխում, ո՞րն է այս այցերի իմաստը Sat, 11 Apr…

53 րոպե ago

Ինչպես աշխարհն ընդունեց իրանական էսկալացիայի ներկայիս դադարը

Ինչպես աշխարհն ընդունեց իրանական էսկալացիայի ներկայիս դադարը Sat, 11 Apr 2026 09:30:41 +0400 Միացյալ Նահանգների…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է.  ինչ սպասելիքներ ունենանք

«Հրապարակ»․ Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է.  ինչ սպասելիքներ ունենանք Sat, 11 Apr 2026 09:15:40…

1 ժամ ago